Նպատակ՝
Սույն ուսումնական նախագիծը նպատակ է հետապնդում՝
ա/ հասնել առարկայական ծրագրի վերոնշյալ թեմայի նպատակներին
բ/ապահովել թեմայի ուսուցման վերջնարդյունքները, որոնք ամրագրված են առարկայական ծրագրում
գ/ սովորողների մեջ հետաքրքրություն առաջացնել առարկայի նկատմամբ
դ/ ձևավորել հետազոտելու, համագործակցելու, հետևություններ անելու, միջանձնային հաղորդակցության և այլ հմտություններ
ե/ արևմտահայերենի և արևելահայերենի հնչյունական, բառապաշարային, քերականական, ոճական ընդհանրությունների և տարբերությունների գիտակցում
զ/ գրական երկը զանազան արտահայտչամիջոցներով վերածել բեմագրի՝ պատմողական սեռի գրվածքի բովանդակությունն ու հիմնական գաղափարը պահպանելով դրամատիկական երկում
է/ երկխոսությունների և մենախոսությունների միջոցով ներկայացնել նորավեպի գաղափարական բովանդակությունը՝ հնարավորինս պահպանելով արևմտահայերեն գրական լեզվի հնչույթը, հերոսների նկարագիրը, ժամանակաշրջանի կոլորիտը
Կարճ նկարագիր՝
´Սովորողները նախ և առաջ ընթերցեցին «Զաբուղոն» նորավեպը և ուսուցչի օգնությամբ բացահայտեցին լեզվաոճական, ժանրային, բովանդակային, դիպաշարային, գաղափարական առանձնահատկությունները:
´Այնուհետև կազմեցին բեմագիր՝ ներմուծելով կերպարների երկխոսություններ, մենախոսություններ, թատերգությանը բնորոշ պատկերներ՝ հետևելով նաև տեսարանների կոլորիտային առանձնահատկություններին:
Սպասվող արդյունքներ/Կարողունակություններ՝
*Թվային և մեդիա կարողունակություն
*Թիմային համագործակցություն և ինքնակազմակերպում
*Ժողովրդավարական ու քաղաքացիական կարողունակություն
Նախագծի վերջնարդյունքները՝
Ներկայացնել նախագծի վերջնարդյունքները, որոնք բխում են առարկայական ծրագրից և ՀՊՉ-ից։
Սովորողը կարողանում է՝
Աշխատանքների ժամանակացույց՝ հունվար 28- ապրիլ 10
Պատասխանատուներ Տաթև Աղաբեկյան, Էդգար Ջումայան, Տիգրան Պապոյան, Մերի Ավագյան, Ալբինա Հովաննեսյան,Ինգա Սայադյան, Մանե Մելքոնյան
https://www.youtube.com/watch?v=nLJmgbUmrBM&t=6s
https://www.youtube.com/shorts/9yixF_btrwE
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ