Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Հեռավար օլիմպիական խմբակներ - 2026

15

Հարգելի օլիմպիականներ,
Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպում է հեռավար օլիմպիական խմբակների աշխատանքներ 2026 թ. ապրիլի 1-ից հունիսի 30-ը և սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 15-ը։
Խմբակների աշխատանքներին կարող եք գրանցվել՝
1․
Մաթեմատիկա - 7-ից 11-րդ դասարանների այն աշակերտները, ովքեր մասնակցել են 2025-2026 թ. մարզային կամ հանրապետական օլիմպիադաներին և ստացել են 7 միավոր և ավելի։
Գրանցվելու համար օգտվեք այս հղումից՝
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ․․․
2․ Ֆիզիկա
- 8-րդ և 9-րդ դասարանների բոլոր ցանկացողներ` գրանցվեք այս հղումով․ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ․․․
- 10-րդ և 11-րդ դասարանների բոլոր ցանկացողներ` գրանցվեք այս հղումով․ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ․․․
3․ Քիմիա - 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների բոլոր ցանկացողները։
Գրանցվելու համար օգտվեք այս հղումից՝
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ․․․
4․ Կենսաբանություն - 2026 թ․ մարզային փուլի 90 միավոր և ավելի ստացած ու հանրապետական փուլի 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների բոլոր մասնակիցները։
Գրանցվելու համար օգտվեք այս հղումից՝
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ․․․
5․ Ինֆորմատիկա - 2026 թ. մարզային և հանրապետական օլիմպիադաների բոլոր մասնակիցները։ Խմբակի սերվերին միանալու հրահանգները կուղարկվեն բոլորի էլփոստի հասցեներին։
6․
Աշխարհագրություն - 2026 թ․ հանրապետական օլիմպիադայի 10-րդ և 11-րդ դասարանների բոլոր մասնակիցները։ Գրանցվելու համար օգտվեք այս հղումից՝ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ․․․
7․ Աստղագիտություն - 8-ից 11-րդ դասարանների բոլոր ցանկացողները:
Գրանցվելու համար օգտվեք այս հղումից՝
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ․․․
Խմբակներին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել տվյալ առարկայի գրանցման համար նախատեսված հղումով և մինչև մարտի 25-ը լրացնել հայտադիմումը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հեռավար օլիմպիական խմբակների աշխատանքների անցկացման ձևաչափի և ժամանակացույցի մասին կտեղեկացվի գրանցումից հետո։ Խմբակների դասընթացների անցկացման օրերը և ժամերը կտեղեկացվեն խմբավարների կողմից։ Օլիմպիական խմբակներին մասնակցությունը անվճար է։
Հարգանքով՝
Օլիմպիադաների կազմակերպման և անցկացման կազմկոմիտե։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ