Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Խաղային մեթոդների ներդրումը ուսուցման գործընթացում՝ մուլտֆիլմի սյուժեով ստեղծված խաղ- դասի հիման վրա

16

Ուսուցումը հետաքրքիր դարձնելը յուրաքանչյուր ուսուցչի կարևորագույն նպատակն է, այդ պատճառով անհրաժեշտ է գտնել տարբեր հնարներ և միջոցներ, որոնք ոչ միայն ցանկալի լինեն երեխաների համար, այլև ունենան ուսուցողական, ճանաչողական և ստեղծագործական նշանակություն:Ժամանակակից կրթական համակարգի կարևորագույն խնդիրներից է ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացումը և աշակերտների մոտ ուսման հանդեպ դրական վերաբերմունքի ձևավորումը:Այս համատեքստում խաղային մեթոդները հանդես են գալիս որպես հզոր գործիք, որը թույլ է տալիս ուսուցումը դարձնել ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ՝ հատկապես տարրական դպրոցում: Շեշտը դրվել է մաթեմատիկայի ամփոփման խաղ-դասի վրա, որի սյուժետային հիմքը <<Վերև>> մուլտֆիլմն է, գործիքակազմը՝ Smart Notebook ինտերակտիվ ծրագիրը:Դասի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն իր բովանդակությամբ ամբողջովին խաղ է և որի հերոսները հենց աշակերտներն են: Դասի ողջ ընթացքում իրականացվում է ինտերակտիվ ներկայացում,որտեղ պատկերված է օդում հայտնված տնակի աստիճանական իջեցումը /մաթեմատիկական առաջադրանքների ճիշտ կատարման միջոցով/: Ինտերակտիվ տեխնոլոգիաներով հագեցած խաղային դասը ապացուցում է, որ անգամ բարդ մաթեմատիկական խնդիրները կարող են դառնալ հեշտ հաղթահարելի արկածներ: Տեսողական հետադարձ կապը և դերային խաղը ոչ միայն բարձրացնում են մոտիվացիան, այլև ապահովում են գիտելիքի խորը և կայուն յուրացում՝ կրթությունը դարձնելով ավելի մատչելի և ժամանակակից: Այսպիսով՝ խաղը երեխայի լեզուն է, իսկ տեխնոլոգիան՝ նրա գործիքը:

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ