Նախագծային ուսուցմումը ենթադրում է ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացում և սովորողների ակտիվության բազմապիսի ձևերի խթանում: Յուրաքանչյուր նախագիծ սովորողի և մանկավարժի համատեղ, համակարգված գործողությունների արդյունք է, քանի որ ուսուցիչը սովորողին օգնում է տեղեկույթի յուրացման գործում, կարգավորում, ամբողջ գործընթացը, խրախուսում, ապահովում հետադարձ կապը: Նախագծային գործունեության մեջ ինքնակրթության և ինքնազարգացման մեխանիզմը գործողության մեջ է դրվում ձևավորված ակտիվ ճանաչողական հետաքրքրությունների և անձի զարգացման մակարդակի միջև առկա հակասությունների միջոցով:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ