Յուրաքանչյուր մարդ ունի իր իրավունքները և կարող է պաշտպանել իր իրավունքներն ու արժանապատվությունը:Երեխաները նույնպես ունեն իրավունքներ:Սակայն ի տարբերություն մեծահասակների,միշտ չէ, որ նրանք ի վիճակի չեն պաշտպանել իրենց իրավունքները:Այստեղ մեծ նշանակություն ունի մեծահասակների վերաբերմունքը,նրանց մոտեցումը:Երեխաների իրավունքների պաշտպանության հարցում մեծ դեր ունի պետությունը, նախ և առաջ այն պետության խնդիրն է,որը հստակ օրենքներ ու իրավական ակտեր ունի երեխաների պաշտպանության համար,ինչպես նաև ունի շատ այլ կազմակերպություններ ու լծակներ,որոնք ցուցված են կատարելու դրանք:Երեխաների իրավունքների պաշտպանության հարցում մեծ նշանակություն ունի ընտանիքը:Նա է համարվում երեխաների իրավունքների հիմնական պաշտպանը և մեծ մասով նրա վերաբերմունքից է կախված երեխայի դերը ու նշանակությունը հասարակության մեջ:Երեխաների իրավունքների պաշտպանության և այն իրագործելու նպատակով հարկավոր է,որ պետությունն լծակներով կարողանան ճիշտ համագործակցել ու իրականացնի երեխաների պաշտպանությունն ու իրավունքների պահպանման ուղղված ցանկացած միջոցառում ՝ ի շահ երեխայիիրավունքների ու արժանապատվության պահպանման(դպրոց,մանկապարտեզ և այլն):
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ