Մարդու կյանքում զարգացման բոլոր փուլերը փոխպայմանավորված են, և ամեն բան սկսվում է մանկությունից: Այն ինչ երեխան ձեռք է բերում մանկության շրջանում, ուղեկցում է նրան ողջ կյանքում: Կյանքի սկզբնական շրջանում երեխան զարգանում է, ընկալում աշխարհն ու արձագանքում արտաքին միջավայրին իրեն շրջապատող մեծահասակների ուղղակի միջնորդությամբ: Մանկավարժության ակունքները պետք է փնտրել ժողովրդական մանկավարժության մեջ, քանի որ ժողովրդական մանկավարժությունն իր մեջ ներառում է ազգի հավաքական պատկերացումներ իսկական մարդու մասին: ժողովրդական մանկավարժությունն իրենից ներկայացնում է դարերի ընթացքում ձևավորված և զտված, ազգային ավանդույթների և սովորությունների վրա հենված, ժողովրդական բանահյուսության ստեղծագործություններով հագեցած մանկավարժական անկրկնելի փորձ, որի դաստիարակչական ներուժն անփոխարինելի է:
Մանկավարժությունը գիտություն է անձի ձևավորման ու զարգացման օրինաչափություն- ների, կրթության, ուսուցման և դաստիարակության ձևերի, մեթոդների ու բովանդակության մասին։ Մանկավարժությունը որպես գիտություն զբաղվում է սերունդների կրթության, դաստիարակության, զարգացման հիմնախնդիրներով։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ