Սույն աշխատանքի հիմնական նպատակն է ուսումնասիրել և վերլուծել նախադպրոցական կրթական հաստատություններում սաների իրավունքների, ազատությունների, պատվի և արժանապատվության պաշտպանության իրավական և գործնական հիմքերը, ինչպես նաև պարզել դրանց իրական կիրառման մակարդակը կրթական միջավայրում։ Աշխատանքի շրջանակներում ուսումնասիրվել են երեխայի իրավունքների պաշտպանության միջազգային և ազգային իրավական հիմքերը, վերլուծվել են ՀՀ-ում գործող երեխաների իրավունքների պաշտպանության համակարգը և դրա կառուցվածքը, բացահայտվել են նախադպրոցական կրթության համակարգում սանի իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները, իրականացվել են հարցումներ ծնողների և մանկավարժական աշխատողների շրջանում՝ պարզելու սաների իրավունքների պահպանման գործնական վիճակը, վերլուծվել են հարցման արդյունքները և ձևակերպել հիմնավորված եզրահանգումները, ինչպես նաև մշակվել են առաջարկություններ՝ ուղղված սաների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ