«Երեխան անհատ է՝ յուրովի զարգացող և անընդհատ բացահայտվող։» Ամոնաշվիլին կարևորում է երեխայի անհատականության ճանաչումը և ընդունումը որպես զարգացման հիմք: Միջին նախադպրոցական տարիքում երեխայի զարգացմանը առավելապես նպաստում է հոգեկան գործընթացներից՝ հիշողության և երևակայության զարգացումը:Գոյություն ունի կարծիք թե երեխայի երևակայությունը ավելի հարուստ է քան մեծահասակի երևակայությունը, քանի որ երեխան ամենատարբեր առիթներով հորինում է: Դա ժամանակավոր երևույթ է: Իրականում,սակայն, երեխաների կենսափորձը ավելի աղքատ է, երևակայության նյութն էլ քիչ որով երեխան զիջում է մեծահասակին: Զարգանում է ինչպես երեխա-մեծահասակ, այնպես էլ երեխա-երեխա փոխհարաբերությունները: Ձևավորվում են հասկակակիցների հետ հաղորդակցվելու և համագործակցելու կարողություններ: Երեխայի առաջատար գործունեություն դառնում է սյուժետադերային խաղը: Ընկալում դառնում է առավել իմաստավորված և պլանավորված: Փոխվում է երեխայի դիրքորոշումների համակարգը, երեխան դառնում է հարաբերությունների կրող, ձեռք է բերում սոցիալական կարգավիճակ: 4-5 տարեկան երեխաների գործունեության բնորոշ առանձնահատկություններից է զգացմունքայնությունը: Զգացմունքներն իշխում են երեխայի կյանքի մյուս բոլոր կողմերի վրա ՝ դրանց տալով մի նոր գունավորում: Շրջապատի հետ ունեցած հարաբերություններից երեխայի մեջ կարող է արթնանալ ուրախության, տխրության, հպարտության ինչպե նաև սիրո, խանդի,վախի,ամոթի զգացողություններ: Կարեկցանքի երևան գալը վկայում է, որ երեխան ընդունակ է ապրումակցման: "Օգնիր ինձ դա անել ինքս". երեխան իր զարգացման ակտիվ մասնակիցն է. մեծահասակն ապահովում է պայմաններ, բայց առանց անհրաժեշտության չի միջամտում: Պատրաստված միջավայր. տարածք, որը կազմակերպվում է երեխաների տարիքի և հետաքրքրությունների հիման վրա, իրենց հասանելիության մակարդակում տեղակայված նյութերով, որոնք խթանում են ինքնավարությունը: Դիդակտիկ նյութեր. բնական նյութերից պատրաստված հատուկ մշակված ձեռնարկներ (փայտ, ապակի, մետաղ), որոնք օգնում են զարգացնել զգայարանները, մանր մորթիները, տրամաբանությունը և ինքնուղղումը (օրինակ ՝ ներդիրների շրջանակներ, բշտիկավոր նյութեր, զգայական տուփեր):
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ