Ն/դ տարիքի յուրաքանչյուր երեխա հետաքրքրասեր և անհագ է իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ և սպունգի պես կլանում է գիտելիքները: Այս տարիքում ամեն ինչ հետաքրքիր է երեխային և նա ակտիվորեն ընկալում է աշխարհը, հետևաբար երեխայի տարիքային այս առանձնահատկությունը պետք է առավելագույնս ճիշտ օգտագործվի դ ուսումնական հաստատությունում իրականացվելիք կրթադաստիարակչական գործունեության ընթացքում: Հենց այս ժամանակահատվածում կարևոր է երեխաների մեջ սերմանել սեր հայրենիքի, բնության նկատմամբ, հետաքրքրություն առաջացնել նրա մշակութային արժեքների նկատմամբ, զարգացնել պատկերացումները անձի, հասարակության մասին: Այսպիսի կարողունակությունների ձևավորմանը մեծապես նպաստում են պարբերաբար կազմակերպվող էքսկուրսիաները և մշակութային այցերը: Ուսումնական և դաստիարակչական այս առանձնահատուկ ձևը հնարավորություն է տալիս բնական պայմաններում դիտարկել առարկաները և երևույթները: Միաժամանակ երեխայի մոտ ակտիվացնում է մտավոր ակտիվությունն ու հուզական ոլորտը:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ