Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Սաների հայրենաճանաչողության ձևավորման կարևորությունը

Սաների հայրենաճանաչողության ձևավորման կարևորությունը
4

Մեր երկրում երեխաների արժեքային համակարգի ձեւավորումը ներառված է ՀՀ Հանրապետության պետական չափորոշչում՝ որպես հենց կրթության բովանդակային բաղադրիչ։Յուրաքանչյուր ուսումնական առարկայի մասով սովորողների պատրաստվածությունը ներկայացվող գիտելիքային պահանջների մեջ առանձին կետով նաեւ նշվում է արժեքները եւ դրանց ձեւավորումը,որոնք պետք է տա դպրոցը։ «Արժեհամակարգ» հասկացությունը մանկավարժական գիտության մեջ ըմբռնվում է բավական լայն շառավիղով: Առավել ընդունված է այն ընկալումը, որ արժեհամակարգը մարդու բարոյական, գեղագիտական, հոգեւոր, իմացական, մշակութային եւ էթնիկական արժեքների համախումբն է, որն անհրաժեշտ է անձի ներդաշնակ, բազմակողմանի ձեւավորման եւ զարգացման համար: Արժեհամակարգի մեջ կուտակված է անցյալի փորձը, որի յուրացումը աշակերտների մեջ ձեւավորում է հայրենասիրության, սեփական ժողովրդի պատմության, նրա ստեղծած մշակութային արժեքների, գիտական նվաճումների համար հպարտության զգացում: Իսկ ակտիվ ճանաչողական գործունեության պայմաններում ձեւավորված գիտելիքները աշակերտների մոտ վերածվում են համոզմունքների եւ կարողությունների:Այսօր աճող սերնդի դաստիարակության գործն ընթանում է տարբեր հանգամանքների ազդեցության ներքո՝ ժողովրդագրական, ազգային, մշակույթային, ընտանեկան, կրթական, հասարակական, սոցիալական եւ այլն:



Ֆիլտրեր

Բանալի բառեր

Գնահատումներ
0
Ընդհանուր՝ 0
5
0%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ