Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

ՆՈՒՀ-ի ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները համընդհանուր ներառման պայմաններում

ՆՈՒՀ-ի ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները համընդհանուր ներառման պայմաններում
6

Ներառումը ժողովրդավարական հասարակության մասին մարդու երազանքի մարմնացումն է, որտեղ մարդկանց ոչ մի խումբ մեկուսացված չէ, և բոլորի շահերը հաշվի են առնվում ու հարգվում այլ մարդկանց կողմից:«Ներառում» նշանակում է հավասարապես հնարավորություն և պայմաններ ստեղծել բոլոր երեխաների, այլ ոչ թե առանձին խմբի երեխաների համար՝ առանց տարբերակման և դասակարգման: Կրթության համակարգում համընդհանուր ներառումը բխում է որոշակի սկզբունքներից, այն է

  • յուրաքանչյուր երեխա ունի կրթության հիմնարար իրավունք և պետք է հնարավորություն ունենա ստանալ և հասնել գիտելիքի ընդունելի մակարդակի,
    • յուրաքանչյուր երեխա ունի բացառիկ առանձնահատկություններ, հետաքրքրություններ, ունակություններ և կրթական կարիքներ,
    • ԿԶԱՊԿ ունեցող երեխաները պետք է կրթություն ստանան ՆՈւՀ-երում՝ բնականոն զարգացում ունեցող երեխաների հետ միասին, որտեղ պետք է ապահովվեն նրանց համար համապատասխան պայմաններ, մշակվեն նրանց հետ աշխատելու մեթոդներ, տեխնոլոգիաներ, մոտեցումներֈ

ՆՈւՀ-երում համընդհանուր ներառումը ենթադրում է՝

  • բոլոր երեխաներն ունակ են սովորելու
    • ներառական հասարակության կառուցման հեռահար ռազմավարական գաղափարի իրականացում:
    • բոլոր երեխաների կարիքներին համապատասխան կրթական գործընթացի կազմակերպում և իրականացում
    • ընդունվում և հարգվում են երեխաների տարբերությունները՝ զարգացման խնդիրները, անհատական առանձնահատկությունները, ընտանիքի սոցիալական կարգավիճակը, սոցիալ-մշակութային տարբերությունները

Այսպիսով, նախադպրոցական ուսումնական հաստատություններում համընդհանուր ներառումը կոչված է ապահովելու յուրաքանչյուր երեխայի ներգրավվածությունն ու մասնակցությունը կազմակերպվող գործընթացներին, դարձնել նրանց խմբի մասնակից և անդամֈ Այն միտված է ստեղծելու հավասար պայմաններ բոլոր երեխաների համարֈ Այն ենթադրում է յուրաքանչյուր երեխայի համար իր զարգացման առանձնահատկություններին համապատասխան անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովում և դրա միջոցով կրթական գործընթացին առավելագույնս մասնակցության, ներգրավվածության ապահովումֈ

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ