Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի բացահայտումը և ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը և գնահատումը

Սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի բացահայտումը և ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը և գնահատումը
1

Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթությունը նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման համար առավել նպաստավոր միջավայր ապահովելու լավագույն տարբերակներից մեկն է, ինչը հնարավորություն է տալիս ծանոթանալ բազմազան միջավայրին, զարգացնել միջանձնային փոխհարաբերություններ կառուցելու կարողություններն ու հաղորդակցման հմտությունները։

Երեխաները սովորում են՝ հաղորդակցվելով միմյանց հետ, ճանաչում են աշխարհը, ընկալում այն իրենց երևակայության սահմաններում սավառնող ողջ գույներով ու երանգներով, իսկ մանկավարժն այս գործընթացում դառնում է պարզապես խաղընկեր և ուղղորդող: Ներառական միջավայրում կարևոր է գիտակցել բոլոր սովորողների եզակի և փոփոխվող կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունը: Յուրաքանչյուր երեխա զարգանում է յուրովի։

Այսպիսով՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժները դիտարկում և բացահայտում են երեխաների կարողություններն ու հնարավորությունները նրանց կարիքները գնահատելու, զարգացումը խթանելու, և, որ ամենակարևորն է կրթությանն աջակցելու համար:

Գնահատումն իրականացվում է երկու փուլով.

1. Նախադպրոցական մակարդակի գնահատում, որն իրականացվում է հաստատության մանկավարժների և մանկավարժահոգեբանական աջակցության խմբի կողմից՝ բացահայտելու կրթության գործընթացում երեխայի արդյունավետ մասնակցության սահմանափակումները, դրանք առաջացնող միջավայրային խոչընդոտող գործոնները և դրանց հաղթահարման խթանիչ գործոնները:

2. Տարածքային մակարդակի գնահատում, որն իրականացվում է Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (այսուհետ՝ ՏՄԱԿ) կողմից` որոշելու երեխայի մոտ կրթության առանձնահատուկ պայմանի կարիքը՝ պայմանավորված գործունեության և մասնակցության այս կամ այն խանգարմամբ: ՏՄԱԿ գնահատումից հետո նշանակվում են մասնագետներ, ովքեր պետք է աշխատեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ, իրականացնելով խմբային և անհատական աշխատանքներ՝ բացահայտված խնդիրները շտկելու նպատակով։

ՆՈւՀ-երի մանկավարժները և բոլոր աշխատակիցները հստակ պատկերացնեն և ընդունեն «բազմազանություն» հասկացությունը: Գաղտնիք չէ, որ առանց ամուր հիմքի չի կարող լինել վստահելի կառույց։ Ներառականության համատեքստում այս հիմքը նախադպրոցական կրթությունն է:

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ