Հետազոտական աշխատանքում ներառված է կրթական որակի բարելավմանն ուղղված գործընթացներ, հարմարեղումներ։ Ներառական կրթությունը ենթադրում է համակարգի, այլ ոչ թե երեխայի հարմարեցում։ Ուսումնական հաստատություններում ուսանելը հասարակության բոլոր անդամների արժանապատիվ կեցության երաշխավորման կարևորագույն նախադրյալներից է: Կրթություն ստանալը յուրաքանչյուր երեխայի անքակտելի իրավունքն է՝ անկախ նրա կարողություններից կամ դժվարություններից: Երեխան չի կարող լիարժեքորեն իրացնել իր ներուժը, եթե չկա բարենպաստ միջավայր: Սոցիալական խոչընդոտներն են՝ սոցիալական բացառում,անտարբերություն, ֆիզիկական համապատասխան միջավայրի բացակայություն: Ուսումնական գործընթացի հարմարեցումներն են՝
✓ Լրացուցիչ ժամանակ տրամադրել երեխային՝ հանձնարարությունն ավարտելու համար։
✓ Խմբասենյակում հաստատել ամենօրյա գործողությունների օրակարգ (հետևողականորեն պահպանվող կարգուկանոնը շատ կարևոր է երեխայի սովորելու համար) ։
✓ Ապահովել վիզուալ կամ տպագիր նյութերով, որպեսզի օգնենք երեխային՝ հասկանալ բանավոր ասված հանձնարարությունները։
✓ Հանձնարարությունը կրկնել կամ հստակեցնել, կամ էլ՝ պարզեցնել։
✓ Հուշող նշումներ կատարել (օրինակ՝ սլաք, որը ցույց է տալիս՝ որտեղի՞ց սկսել, որտե՞ղ ավարտել կամ որտեղի՞ց շարունակել, կամ որը ցույց է տալիս պատճառահետևանքային կապը)։
✓ Հանձնարարություն տալիս օգտագործել նաև ժեստեր։
✓ Արտահայտել բանավոր քաջալերանք, գովեստ կամ խրախուսանք, որ սանը շարունակի կատարել հանձնարարությունը։
✓ Սահմանել հստակ կանոններ (հստակ սահմանել, թե նա ի´նչ պետք է անի և ինչ չպետք է անի)։
✓ Օգտագործել ոչ վերբալ նշանների համակարգ՝ վատ վարքագծի դեպքում սանին հիշեցնելու և կարգի հրավիրելու համար։
✓ Թույլ տալ, որ սանը սպառի իր ֆիզիկական ակտիվությունը, օրինակ՝ պարապմունքի ժամանակ որոշ հանձնարարություններ կանգնած կատարի կամ ընդմիջումներ անի։
✓ Նստեցնել օրինակելի վարքագիծ ունեցող սանի կողքին (որպեսզի ունենա ընդօրինակման մոդել)։
✓ Ավելի շատ խրախուսել լավ արարքների համար, քան պատժել վատի համար։
✓ Մեծ սթրեսի դեպքում երեխային թույլ տալ դուրս գալ խմբասենյակից և գնալ որևէ ապահով տեղ։
✓ Ոչ շատ վտանգավոր կամ վատ վարքագիծը անտեսել։
✓ Քննադատության մեջ լինել հետևողական և դրական տրամադրվածությամբ ։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ