Նախագծի նպատակը սովորողների մոտ ձևավորել է հստակ պատկերացում հայ գրավոր մշակույթի «Ոսկեդարի» պատմագրության առանձնահատկությունների մասին՝ ուսումնասիրելով Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի և այլ պատմիչների գործերը։
Նախագիծը միտված է՝
բացահայտել, թե ինչպես են այդ պատմիչները ներկայացրել հայ ժողովրդի ծագումը, պատմական անցյալը և արժեքները,
ցույց տալ նրանց ստեղծագործությունների գաղափարական, լեզվական ու պատմական նշանակությունը,
զարգացնել սովորողների վերլուծական, համեմատական և գրավոր արտահայտման կարողությունները,
խթանել ազգային ինքնագիտակցությունը և հետաքրքրությունը հին հայ գրավոր մշակույթի նկատմամբ։