Այս նախագծի շրջանակում աշակերտները կուսումնասիրեն շուկայական
տնտեսությունում հաջողության հասնելու հիմնական գործոնները, ինչպես օրինակ՝
ապրանքի որակը, պահանջարկի եւ առաջարկի հավասարակշռություն, գնային
քաղաքականություն, մարքեթինգային ռազմավարություն, ֆինանսական կառավարում
եւ նորարարական մոտեցումներ։ Աշակերտները կվերլուծեն, թե ինչպես են այս
գործոններն ազդում իրական բիզնես միջավայրում, եւ կփորձեն կիրառել դրանք
դպրոցական ջերմոցում ստացված բերքի բիզնես մոդելի մշակման գործընթացում։
Նրանք կկազմեն մանրամասն շուկայի վերլուծություն, կսահմանեն թիրախային
հաճախորդներ, կմշակեն գնի, փաթեթավորման եւ գովազդի ռազմավարություններ, եւ նախագծի վերջում կներկայացնեն պատրաստի մինի բիզնես պլան եւ մարքեթինգային
արշավ։ Նախագիծը միաժամանակ նպաստում է տնտեսագիտական մտածողության
զարգացմանը, գործնական վերլուծության հմտությունների ձեւավորմանը եւ
աշակերտների ստեղծագործական ու ձեռնարկատիրական մոտեցման խթանմանը։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ