Այս նախագծի ընթացքում սովորողները ուսումնասիրում են, թե ինչպես են տեղեկատվական և էլեկտրոնային տեխնոլոգիաները կիրառվում առօրյա կյանքում։ Խելացի ինքնաջրվող ծաղկամանի օրինակով նրանք հասկանում են, որ սարքերը կարող են հաղորդակցվել միմյանց հետ․ հողի խոնավության սենսորը տեղեկություն է փոխանցում Arduino-ին, իսկ այն արձագանքում է՝ միացնելով LED կամ բզզիչ։
Նախագիծը նաև զարգացնում է աշակերտների համագործակցության և հաղորդակցության հմտությունները․ նրանք թիմերով բաշխում են առաջադրանքները, օգտագործում են առցանց գործիքներ պլանավորման և ներկայացման համար։ Այսպիսով սովորողները ոչ միայն սովորում են տեխնոլոգիաների գործնական կիրառությունը, այլև գիտակցում են դրանց դերը հասարակության մեջ։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ