Այս նախագծային աշխատանքը ներառում է հայկական ժողովրդական և հայրենասիրական երգերի պոպուրիստեղծում, պատրաստում և ներկայացում: Աշակերտները ընտրում են երգերը, պատրաստում երաժշտական
ընդհանրացումներ, սովորում երգերը, և կատարում դրանք խմբով: Աշակերտները ծանոթանում են երգերի պատմությանը, դրանց հեղինակներին և մշակութային նշանակությանը: Նախագծի ընթացքում իրականացվում է միջառարկայական աշխատանք՝ համատեղելով երաժշտությունը պատմության, գրականության և արվեստի հետ: Ամփոփիչ փուլում պոպուրին ներկայացվում է դպրոցի աշակերտների և ուսուցիչների առջև, ինչը նպաստում է ստեղծագործական փորձառության, թիմային աշխատանքի և հայրենասիրական արժեքների ամրապնդմանը.
Վերջնարդյունքներ:
1. Արարատյան կամ հայրենասիրական պոպուրի ներկայացում դպրոցի բոլոր աշակերտների և ուսուցիչների
համար.
2. Աշակերտների ունկնդրողության, երգեցողության և համերգային հմտությունների բարելավում.
3. Հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրության և գնահատման ուժեղացում.
4. Վերլուծություններ և տպավորություններ նախագծային աշխատանքի ընթացքում ձեռք բերված
գիտելիքների և հմտությունների վերաբերյալ.
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ