Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Ֆոտովոլտային կայանների մոդելների ստեղծում

224

Նախագծային աշխատանքի նպատակն էր ոչ միայն մոդելավորել ֆոտովոլտային կայանի պարզեցված տարբերակը, այլ նաև ցույց տալ, թե ինչպես կարող է արևային էներգիան նպաստել մերի երկրի էներգետիկ անկախությանը և ազգային անվտանգությանը։

Աշակերտները կատարել են հետազոտական աշխատանքներ, այցելել մասնագիտացված կազմակերպություններ, ապա կիրառել ստացած գիտելիքները՝ պատրաստելով մոդելային մակետներ։ Մոդելները պատկերում են արևային և հողմային էներգիայի կիրառման հնարավորությունները՝ առօրյա կյանքում, տներում, տրանսպորտում և հասարակական կառույցներում։

Մակետները պատրաստել ենք ինքներս՝ կիրառելով տեխնիկական և ստեղծագործական հմտություններ:

Այս նախագծում մենք ոչ միայն ուսումնասիրեցինք արևային էներգիան, այլ նաև միասին ստեղծեցինք մի գաղափար, որը վերածվեց մոդելի՝ ապագայի մեր տեսլականով։

Մեր կողմից պատրաստված արևային վահանակով սնուցվող տան մոդելը խորհրդանշում է հենց այն ապագան՝ երբ ամեն տուն, դպրոց կամ համայնք կարող է ունենալ իր էներգիայի աղբյուրը՝ անկախ արտաքին պայմաններից։

Այս նախաձեռնությունը ոչ միայն խորացնում է բնագիտական և ինժեներական հմտությունները, այլև խթանում է շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվության զգացումը և ազգային անվտանգության կարևորության գիտակցումը։

Թող մեր նախագիծը ոգեշնչի մյուսներին ևս գործելու, ստեղծելու և ներդրում ունենալու Հայաստանի էներգետիկ անվտանգ ու կայուն ապագայի կերտման գործում։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ