Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Ձևավորող գնահատում․ Հայոց լեզվի և գրականության դասերին 11-րդ դասարան

Ձևավորող գնահատում․ Հայոց լեզվի և գրականության դասերին 11-րդ դասարան
832

Նպատակը՝

Ուսումնառության արդյունքների գնահատումը նպատակ ունի որոշելու սովորողի կարողունակությունների զարգացման աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքների ձևավորման աստիճանի[1]։ Իսկ ձևավորող գնահատումը դեպի այս ամենը տանող ճանապարհն է։

Հայոց լեզվի և գրականության դասավանդումը բացառիկ դեր ունի ապագա հայ քաղաքացու արժեհամակարգի և նրա բարոյական նկարագրի ձևավորման գործում։ Ուստի խիստ կարևոր են հայոց լեզվի և գրականության դասաժամերին գիտելիքի, հմտության, դիրքորոշման և արժեքների ձևավորման ուղիների, մեթոդների, գործիքների ճիշտ և տեղին ընտրությունն ու կիրառումը։ Այս հարցում ուսուցչի լավագույն «օգնականը» դառնում է ձևավորող գնահատումը, որը խթանում է սովորողների ներգրավվածությունն ու առաջընթացը, ապահովում հետադարձ կապ՝ գնահատողական վերաբերմունք ունենալու իր ձեռք բերած գիտելիքներին և հմտություններին, մասնակից լինելու սեփական ուսումնառության ողջ գործընթացին։ Այն մշտադիտարկման շարունակական գործընթաց է, որն օգնում է յուրաքանչյուր աշակերտին՝ բացահայտելու իր ուժեղ և բարելավման կարիք ունեցող կողմերը, իսկ ուսուցչին՝ մոտեցումներ մշակելու՝ դրանց լիարժեք զարգացման համար։

Ձևավորող գնահատման՝ որպես կրթական գործընթացի առանցքային բաղադրիչներից մեկի կարևորությունը չի սահմանափակվում միայն ակադեմիական հաջողությունների չափմամբ, այն նպաստում է սովորողների ինքնուրույնության և վստահության, քննադատական մտածողության և ինքնագնահատման կամ փոխադարձ գնահատման ունակությունների ձևավորմանը, վերլուծական, տրամաբանված մտքի խթանմանը, անձնական մեծ պատասխանատվության զարգացմանը։


Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ