Նպատակը՝
Սույն ուղեցույցում ներկայացրել ենք ձևավորող գնահատման իրականացումը 10-րդ դասարանի հայոց լեզվի և հայ գրականության դասընթացներում՝ ցույց տալով նրա կիրառության եղանակները, մեթոդներն ու գործիքները, հնարավոր դժվարությունները և դրանց հաղթահարման ուղիները։ Ուղեցույցը բաղկացած է նախաբանից, չորս բաժիններից՝ «Ձևավորող գնահատումը՝ որպես ՀՊՉ հիմնասյուն», «Ձևավորող գնահատումը 10-րդ դասարանի հայ գրականության ժամերին», «Ձևավորող գնահատումը 10-րդ դասարանի հայոց լեզվի ժամերին», «Ձևավորող գնահատման դժվարություններն ու հաղթահարման ուղիները», և երկու հավելվածներից։ Յուրաքանչյուր բաժնում ներկայացված են ձևավորող գնահատման քայլաշարը և մեթոդներ ու գործիքներ, որոնց հիմքում սեփական փորձառությունն է։ Իսկ ուղեցույցի վերջին բաժնում ուսուցիչների շրջանում արված հարցումների հիման վրա դուրս ենք բերել ձևավորող գնահատման իրականացման ճանապարհին ծառացող դժվարություններն ու մարտահրավերները, որոնց լուծման եղանակները առաջարկում ենք՝ ելնելով դարձյալ սեփական փորձառությունից։ Ուղեցույցը եզրափակվում է հավելվածներով, որոնք ներառում են դասերի ընթացքում բազմիցս կիրառված և հաջողած ձևավորող գնահատում իրականացրած մեթոդների և գործիքների օրինակներ։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ