Նպաստել ձևավորող գնահատման՝ իբրև գնահատման կարևորագույն տեսակի արժևորմանը, ուսումնառության ողջ ընթացքի վրա նրա ունեցած ազդեցության ընկալմանը։
Աջակցել ուսուցչին ձևավորող գնահատման բաղադրիչների ընտրության հարցում՝ ցույց տալով դրանց գործնական կիրառության դրսևորումներ։
Ներկայացնել ձևավորող գնահատման մի շարք գործիքներ, ցույց տալ դրանց կիրառությունները՝ կոնկրետ թեմայի ուսուցման շրջանակներում կիրառվող մեթոդական հնարների, տրվող առաջադրանքների հետ համադրելով։
Ուղեցույցին ծանոթանալուց հետո՝
Ուսուցիչը կկարևորի ձևավորող գնահատումը՝ որպես ուսումնական գործընթացի առանցքային բաղադրիչ, որի շնորհիվ բարելավվում է ուսումնառության գործընթացը։
Կծանոթանա ձևավորող գնահատման մի շարք գործիքների, գործնականում կկիրառի դրանք, դրանց հիմքի վրա կամ դրանց նմանությամբ կստեղծի այլ գործիքներ՝ համապատասխանեցնելով իր նպատակներին ու դասի կառուցվածքին։
Յուրաքանչյուր դասի համար կընտրի և արդյունավետորեն կկիրառի ձևավորող գնահատման հարմար բաղադրիչ՝ ելնելով թեմայի նպատակներից, վերջնարդյունքներից, ընտրված մեթոդներից, առաջադրանքներից և սովորողների ձեռքբերումներից կամ բացթողումներից։
Տեղայնացնելով կհամադրի առաջարկվող մեթոդները, հնարները, առաջադրանքները իր դասավանդմանը։