Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

ՁԵՌՆԱՐԿ ԾՆՈՂԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՆՈՒՀ-Ի, ԴՊՐՈՑԻ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՁԵՌՆԱՐԿ ԾՆՈՂԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՆՈՒՀ-Ի, ԴՊՐՈՑԻ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ
295

Նպատակը՝

Նախադպրոցական ուսումնական հաստատությունները կոչված են իրականաց նելու նախադպրոցական տարիքի երեխաների մտավոր, ֆիզիկական, հոգեկան և սո ցիալական զարգացումը, դաստիարակությունը, ուսուցումը և խնամքը։ ՆՈՒՀ-երի հիմ նական մանկավարժական գործառույթը երեխայի դաստիարակության կազմակեր պումն է հասակակիցների միջավայրում, որտեղ երեխան սկսում է հաղորդակցվել և համագործակցել, որոշումներ կայացնել՝ համադրելով սեփական ցանկություններն ու կարծիքը ընկերների ցանկությունների և կարծիքի հետ։ Դաստիարակության գործընթացն արդյունավետ է, երբ սոցիալական օղակները՝ ՆՈՒՀ-ը և ընտանիքը, համագործակցում են, գործընթացը կառուցողական է, դաստիա րակչական ներգործությունը՝ միասնական: Կարևորվում է ծնողների և ընտանիքի մյուս անդամների ակտիվ ներգրավումը նախադպրոցական ուսումնական հաստատությու նում կազմակերպող ուսումնադաստիարակչական տարբեր աշխատանքներում: Ներկայումս կրթական համակարգում առկա բազմաշերտ խնդիրների լուծման համատեքստում չափազանց կարևոր է մանկավարժների կողմից սաների ծնողների ընդունումը որպես նախադպրոցահասակ երեխայի ուսուցման և դաստիարակության գործընթացի ակտիվ մասնակցի, որպեսզի ծնողը հրաժարվի պահանջատիրոջ կար գավիճակից և ընդգրկվի սաների հետ իրականացվող աշխատանքներում: Նախադպրոցական տարիքը չափազանց կարևոր ժամանակաշրջան է, քանի որ հոգեկան գործընթացների զարգացումը, ֆիզիոլոգիական փոփոխությունները շատ ին տենսիվ են: Այս տարիքում է դրվում անձնավորության ձևավորման հիմքերը: Հետևաբար, երեխայի հետ կազմակերպվող աշխատանքներում առանցքային կարևոր է ՆՈՒՀ-ի աշխատակիցների, մասնավորապես՝ դաստիարակի և ծնողների համագործակցությունը: Այս համագործակցության շրջանակում անհրաժեշտ է երեխային դիտարկել որպես գործ ընթացի ակտիվ մասնակից, որը, իր տարիքային առանձնահատկություններին համա պատասխան, կարող է մասնակցել իրեն վերաբերող որոշումների կայացմանը: Ման կավարժ-ծնող-երեխա արդյունավետ համագործակցությունը երեխայի ամբողջական զարգացման (holistic development) գրավականն է: Ծնողական համայնքի հետ համագործակցության հիմքում պետք է լինի երեխայի գերակա շահը: Անհրաժեշտ է այն կառուցել գործընկերային, վստահելի հարաբերու թյունների հիման վրա:



Ֆիլտրեր

Բանալի բառեր

Գնահատումներ
0
Ընդհանուր՝ 0
5
0%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ