Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Քերականական փազլներ

19

《Քերականական փազլ 》 խաղը նախատեսված է 3+ տարիքի երեխաների համար ։ Այն պարունակում է խաղատուփ,1 ուղեցույց, 40 մեծ կտոր և 40 փոքր կտոր :Վերջիններիս վրա նշված են բառերի վերջավորությունները և օժանդակ բայերը(10 եզակի և 10 հոգնակի, երեխայի համար ընկալելի նախադասություններ)։ Օրինակ ՝ Արջը քնած է։ Արջերը քնած են։ Երեխան,նայելով փազլի նկարներին, պետք է գտնի համապատասխան մեծ կտորները, միացնի, կազմի նախադասություն՝ տեղադրելով նաև փազլի փոքր կտորները:

Նախադպրոցական տարիքի երեխաներն ինքնուրույն են հավաքում փազլի մեծ կտորները , իսկ փոքր կտորները տեղադրում է մեծահասակը և կարդում նախադասությունը: Երեխան կրկնում է նախադասությունը:

Փազլը խթանում է ճիշտ, գրագետ, տարիքին համապատասխան խոսքի զարգացումը և մոտիվացիան։ Խաղի շնորհիվ երեխաները կսովորեն գոյականի թվի կազմությունը ,կկազմեն քերականորեն ճիշտ կառուցված նախադասություններ:

Խաղի հեղինակային իրավունքը պաշտպանված է <<Հայհեղինակ>> կազմակերպության կողմից:


Պատկերասրահ

Ֆիլտրեր

Բանալի բառեր

Գնահատումներ
0
Ընդհանուր՝ 0
5
0%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ