Սիրելի աշակերտներ,
Տեղեկացնում ենք, որ ս․թ․ մայիսի 13-ին ժամը 11։00-ին ԿԳՄՍ նախարարությունում տեղի կունենա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում 1-ին կարգի դիպլոմների հանձնման արարողությունը։ Դիպլոմների հանձնմանը հրավիրվում են միայն աշակերտները, որոնց մասնակցությունը պարտադիր է /ցուցակը տես կից PDF ֆայլում/։ Աշակերտները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ ծննդյան վկայական)։ Մասնակիցները ԿԳՄՍ նախարարություն պետք է ներկայանան ժամը 10։30-ին։
Օլիմպիադաների անցկացման կազմկոմիտե:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ