Նախագծի թեմա՝ « Հայկական խոհանոցի համը, ավանդույթները և պահպանումը»:
Դպրոց ՝ Գյումրու տնտեսագիտական վարժարան
նախագծի ղեկավար՝ Արմենուհի Սերոբյան
Ուսումնական նախագծի ընթացքում ուսումնասիրվեց հայկական հարուստ և շքեղ խոհանոցը ,ավանդույթներն ու յուրօրինակ համային առանձնահատկությունները մշակույթի կոնտեքստում : Ազգային խոհանոցը մշակույթը բնութագրող ամենագունեղ տարրն է:: Ժողովրդի կենցաղավարման բոլոր ավանդույթները, ինչպես նաև բնաշխարհի բոլոր բարիքները մեկտեղվում են ազգային խոհանոցում: Միայն հայերն են, որ իրենց դիցարանում ունեցել են հյուրասիրության և հյուրընկալության աստաված՝ Վանատուրը: Ինչպես հնչեց սովորողների շուրթերից. « Խոհանոցը և ուտեստները միայն ափսեի պարունակությունը չեն , այլ դրանք մշակույթ են և պատմություն»: Նախագծի ուսումնասիրության առանցքային հարցերն էին.
Նախագծի վերջնարդյունքում ստեղծվեց հայկական ուտեստների բաղադրատոմսերի հայերեն և անգլերեն բուկլետ , տեսահոլովակ , որտեղ նախագծի մասնակիցները ոչ միայն ցուցադրում են ուտեստների պատրաստումը, այլ նաև հանդես են գալիս առաջարկություններով՝ ինչպես պահպանել հայկական խոհանոցի համը և ավանդույթները.:
Նախագծային աշխատանքը գնահատվեց ոչ միայն միավորային ՝ ֆորմալ , այլ նաև ոչ ֆորմալ ձևաչափով: Ոչ ֆորմալ գնահատման արդյունքում պարզ դարձավ, թե ինչ կարողունակություններ են սովորողները զարգացրել նախագծի ընթացքում: Ընտրվել էլ պատկերային գնահատման մեթոդը:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ