Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Հանրապետական փուլի 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների, գովասանագրերի և կրթաթոշակների մասին - 2025

66

Սիրելի աշակերտներ,
Տեղեկացնում ենք, որ մարզպետարանների ԿՄՍ վարչությունների կողմից հանրապետական փուլի մասնակիցների 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմներն ու գովասանագրերը կհանձնվեն մարզպետարանների կողմից նշանակված վայրերում և ժամկետներում, իսկ ք․Երևանի կրթօջախների աշակերտների դիպլոմները և գովասանագրերը կտրվեն Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի կողմից տվյալ դպրոցների ներկայացուցիչներին ս․թ․ ապրիլի 30-ից (հեռ․ 010-201310) /տես կից PDF ֆայլը/:
ԿԳՄՍ նախարարության կողմից հանրապետական փուլում
1-ին կարգի դիպլոմների հանձնման վայրի և ժամկետների մասին կտեղեկացնենք հաջորդիվ։
Դիպլոմների արժանացած աշակերտները կրթաթոշակները կստանան իրենց դպրոցներից՝ ԿԳՄՍ նախարարության և դպրոցի միջև համապատասխան պայմանագրերի կնքելուց հետո (պայմանագրերի կնքումն ընթացքի մեջ է)։

Ուշադրություն։ Մարզային փուլում ԵՐԵՎԱՆԻ մասնակիցների 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմները կհանձնվեն առաջիկայում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
Օլիմպիադաների անցկացման կազմկոմիտե:

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ