❗️Մրցույթ մարզերի դպրոցների համար❗️
Space42 գիտությունը հանրայնացնող նախաձեռնությունը մեկնարկում է «Աստղադիտարանը Մարզերում» նոր նախագիծը, որը միտված է հասանելի դարձնել գիտությունը մարզերի դպրոցականների համար՝ հատկապես նրանց, ովքեր հաճախ զրկված են նման հնարավորություններից։
Մեկ տարի շարունակ «Աստղադիտարանը ձեր դպրոցում» նախագիծը իրականացնելուց մեր թիմը բախվել է այն խնդրին, որ փոքր համայնքներում հնարավորությունները քիչ են և հիմնականում ծրագրեր են իրականացվում մեծ և Երևանին մոտ համայնքներում, այդ իսկ պատճառով ստեղծվեց այս ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում Space42 թիմը՝ իր փորձառու մասնագետների հետ անվճար այցելություններ կիրականացնի համայնքային դպրոցներ՝ իրենց հետ բերելով ժամանակակից հզոր աստղադիտակներ։
Յուրաքանչյուր այցի ընթացքում աշակերտները կմասնակցեն հետաքրքիր, հանրամատչելի սեմինարների, որտեղ կծանոթանան աստղագիտության և տիեզերական հետազոտությունների վերջին նորություններին, իսկ երեկոյան կկազմակերպվեն աստղադիտումներ դպրոցի տարածքում՝ թույլ տալով երեխաներին սեփական աչքերով տեսնել տիեզերքի հրաշքները և ոգեշնչվել։ Ծրագիրն անվճար է և հատկապես կենտրոնանում է սոցիալապես անապահով համայնքների վրա։
Եվ հենց այս նպատակով էլ հայտարարում ենք մրցույթ՝ ընտրելու այն համայնքները, որտեղ գիտական նախաձեռնությունների պակասն առավել զգալի է։
Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ մարզերի գյուղական և փոքր քաղաքային համայնքների դպրոցները՝
• Գեղարքունիք
• Տավուշ
• Լոռի
• Շիրակ
• Վայոց Ձոր
❌ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, մարզկենտրոնները չեն կարող մասնակցել
Կարևոր դրույթներ
• Սեմինար-աստղադիտման ծրագրի մասնակիցների քանակը` մինիմում 40, մաքսիմում 80
• Թիրախային խումբ՝ 5-10-րդ դասարանցիներ
• Յուրաքանչյուր մարզում ընտրվելու է երկու համայնք, յուրաքանչյուրում մեկ այցելություն
• Այցն իրականացվելու է ապրիլից նոյեմբեր ամիսներին
• Միջոցառումն իրականացվելու է երեկոյան ժամերի և հիմնականում շաբաթ/կիրակի օրերին։
Մասնակցության համար հարկավոր է լրացնել հետևյալ հայտը, որի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2025թ. մարտի 22
Արդյունքները կհրապարակենք 2025թ. մարտի 31
Հարցերի դեպքում զանգահարեք՝+374 41240420
❗️Ծրագիրն իրականացվում է ԵԳԱԾ «Գիտության հանրայնացման մրցույթի» ֆինանսավորմամբ, ԳԱԱ ԻԿՐԱՆետ ՄԿ-ի աջակցությամբ:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ