Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Հետազոտական աշախատանք «Տարբերակված ուսուցում»

Հետազոտական աշախատանք «Տարբերակված ուսուցում»
224

Իրկանացրել եմ հետազոտություն «ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ
ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» թեմայով Արարատի մարզի Փոքր Վեդու միջնակարգ դպրոցում։Հետաքրքիր էր, թե արդյո՞ք տարբերակված ոսուցում իրականցնելով կարող ենք հասնել դասարանի ընդհանրական առաջընթացին։Հետազոտության արդյունքում եզրակացրի, որ տարբերակված ուսուցումը այսօրվա աշակերտի համար սպասված, հետաքրքիր եւ արդյունավետ ուսուցման ձև է, նման մի հարմարավետ միջավայրի, որտեղ ազատ ես սովորելու եւ կիրառելու առումով։ Ինձ մտածելու մեծ տեղիք է տվել Վ․ Սուխամլինսկու հետևյալ միտքը․ «Սարսափելի է այդ վտանգը` անգործությունը, անգործությունը գրասեղանների հետևում, անգործությունը վեց ժամ, ամեն օր, ամիսներ, տարիներ: Դա ցնցում է մարդուն, բարոյապես խեղում, և ոչ դպրոցի աշխատակազմը, ոչ դպրոցական տեղամասը, ոչ արհեստանոցը, ոչինչ չեն կարող փոխհատուցել այն, ինչ բաց է թողնվել ամենակարվոր ոլորտում՝ մտքի ոլորտում, որտեղ մարդ պետք է լինի աշխատասեր», սրա շուրջ կարծում եմ պիտի մտածի յուրաքանչյուր մանկավարժ և ելքեր փնտրի սովորողների անգործությանը վերջ տալու և նրան առաջ մղելու համար։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ