Վաղ նախադպրոցական տարիքը (1-3 տարեկան) համարվում է երեխայի զարգացման հիմնական և առանցքային փուլերից մեկը: Այս ժամանակահատվածում երեխայի հոգեբանական զարգացման հիմնասյուները՝ հուզական, սոցիալական, լեզվաբանական և մտավոր հմտությունները, ձևավորվում են ինտենսիվ տեմպերով: Մանկական հոգեբանության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հենց այս տարիքում դրված հիմքերն են կանխորոշում երեխայի հետագա հոգեկան զարգացման դինամիկան և անհատականությունը:
Տարբեր գիտական մոտեցումներ ընդգծում են, որ վաղ տարիքում երեխաների ուսումնառությունը հիմնվում է ոչ միայն ճանաչողական, այլև զգացմունքային և սոցիալական միջավայրի վրա: Ուստի այդ առանձնահատկությունների ուսումնասիրման անհրաժեշտությունը չափազանց կարևոր է, քանի որ ժամանակին ճանաչված և գնահատված հոգեբանական առանձնահատկությունները կարող են նպաստել երեխաների հետագա հաջող զարգացմանը:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ