Ներառական կրթությունը օրեցօր մեծ կարևորություն է ձեռք բերում ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ 1999 թվականի ապրիլի 14-ին «Կրթության մասին» ՀՀ օրենքով սկիզբ դրվեց հատուկ կրթության համակարգի բարեփոխումներին ու ներառական կրթության հիմնադրմանը, որի հիմքում յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն է, կրթության կազմակերպումն իր համայնքում՝ առանց ընտանիքից մեկուսացնելու, և կրթության գործընթացին երեխայի ակտիվ մասնակցության խրախուսման սկզբունքների ապահովումը։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ