Երեխաների խոսքի զարգացումը կապված է երեխաների անհատական առանձնահատկություններից, տարբեր է նաև նրանց խոսքի զարգացման ընթացքը: Երեխաների մի մասը ուշ է խոսում, ոմանք հասկանում են շրջապատի խոսքը, բայց չեն արտահայտվում: Երեխայի խոսքը ամենից առաջ զարգանում է շրջապատի հետ հաղորդակցման ընթացքում: Ուստի կարևոր է շրջապատող մարդկանց գրագետ, ճիշտ խոսքը, երեխայի խոսքի ձևավորման ղեկավարումն ու վերահսկումը: Երեխայի բանավոր խոսքի զարգացման ամենաարդյունավետ ձևը բնական հաղորդակցումն է: Դրա համար պետք է երեխայի համար ստեղծել բնական հաղորդակցության ձևեր: Նախադպրոցական տարիքում երեխան մայրենի լեզվին տիրապետում է խոսելու միջոցով: Այս ասպարեզում խիստ կարևոր է` իր խոսքի նկատմամբ երեխային վստահություն ներշնչելը, նրան անկաշկանդ խոսելու, ազատ արտահայտվելու հնարավորություն տալը: Այդպիսի միջոցներից մեկն էլ հեքիաթն է: Հեքիաթների դերը երեխաների զարգացման գործում բազմազան է` սկսած երևակայությունը զարգացնելուց մինչև ճիշտ խոսքի ձևավորում: Բոլոր հեքիաթների մեջ չարի և բարու պայքար կա, և այդ պայքարը միշտ ավարտվում է բարի ուժերի հաղթանակով: Հեքիաթի միջոցով պետք է սերմանել բարին ու լուսավորը, ինչպես նաև զարգացնել և արտահայտիչ դարձնել խոսքը: Թեմայի արդիականությունը պայմանավորված է խոսքի արտահայտչականության զարգացման գործում հեքիաթի դերի բացահայտման անհրաժեշտությամբ: Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել և ներկայացնել հեքիաթների դերը նախադպրոցական տարիքի երեխայի խոսքի զարգացման գործում:
Նպատակն իրականացնելու համար առաջադրվող խնդիրներն են`
1.Ուսումնասիրել նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի զարգացման առանձնահատկությունները:
2.Ներկայացնել խոսքի արտահայտչականության զարգումը հեքիաթի միջոցով:
3.Անցկացնել պարապմունք:
Աշխատանքը կազմված է ներածությունից, երկու գլխից, համապատասխան ենթագլուխներից, եզրակացությունից և օգտագործված գրականության ցանկից: Աշխատանքը կազմում է համակարգչային շարվածքի 17 էջ:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ