Երեխայի դաստիարակության գործընթացը պահանջում է հատուկ գիտելիքներ այն ուղղությամբ, որ
դաստիարակությունը բարդ ու աստիճանաբար զարգացող տևական գործընթաաց է:
21-րդ դարում յուրաքանչյուր դաստիարակի առաջնահերթ խնդիրներից է երեխայի ինքնուրույնության
խթանումը, զարգացում ապահովելը, կրթելը և դաստիարակելը դարի պահանջներին համապատասխան: Այս
գործընթացի արդյունավետ կազմակերպման համար էլ անհրաժեշտ է, որ հենց դաստիարակն ունենա
համապատասխան անձնային որակներ և մասնագիտական գիտելիքներ, պատրաստվածություն, կարողանա
ինքնակրթվել և «հետ չմնա» ժամանակի պահանջներից, քանի որ մեր օրերում նախադպրոցական կրթության
ոլորտը բավականին առաջանցիկ է և գտնվում է արդիականացման փուլում: Փոխվում են ժամանակակից
հասարակության պահանջները թե երեխաների, և թե մանկավարժական աշխատողների համար: Սրանով էլ
պայմանավորված է թեմայի արդիականությունը:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ