Նպատակը՝
Գիտելիք՝ Կենտրոնային և առանցքային համաչափությունների մասին գիտելիքի ձևավորում։
Կարողություններ և հմտություններ՝ Կարողանա բերել օրինակներ առօրյա կյանքից կենտրոնային և առանցքային համաչափության մասին:
Արժեքներ և դիրքորոշումներ՝ Համաչափությունն ունի գեղագիտական և կիրառական նշանակություն։ Այն հաճախ է հանդիպում արվեստում, ճարտարապետության մեջ, տեխնիկայում, կենցաղում։ Այսպիսով՝ շենքերից շատերի ճակատները նախագծվում են ըստ առանցքային համաչափության։ Մեծ մասամբ առանցքի կամ կենտրոնի նկատմամբ են արվում գորգերի, գործվածքների, պաստառների նախշերը։ Համաչափ են շատ սարքավորումների բազմաթիվ մանրակներ, որոնք լայն կիրառություն ունեն տեխնիկայում և արտադրության մեջ։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ