Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Ընտանիք-ՆՈՒՀ փոխգործակցության կազմակերպման ձևերն ու մեթոդները

34

Հասարակության զարգացման աստիճանը պայմանավորված է նրա անդամների կրթության աստիճանից և որքան կիրթ են հասարակության անդամներն, այնքան մեծ են նրա զարգացման հնարավորությունները: Ընտանիքում ձևավորվում և մշակվում են մարդկանց կարեկցելու կարողությունը: Անձի ներդաշնակ զարգացման համար այդ երկու որակներն էլ խիստ անհրաժեշտ են: Ժամանակակից աշխարհում ընտանիքը և նրա սոցիալ-տնտեսական բարեկեցությունը համարվում են ամուր պետության և առողջ հասարակության գրավականներ, և դրանով պայմանավորված` այսօր գիտական հանրության շրջանում մեծ արդիականություն են վայելում ծնողների մանկավարժական իրազեկման հետ կապված տարատեսակ հիմնահարցերը: Եթե մանկապարտեզն ու ծնողները հաջողությամբ համագործակցում են, ապա հաղթանակն ապահովված է։ Դաստիարակությունը հաջողությամբ է պսակվում, եթե ընտանիքի հետ տարվող աշխատանքը և երեխայի դաստիարակությունը կատարվում են միաժամանակ: Երեխաների ընդհանուր զարգացումը պայմանավորված է ծնողների կրթական ցենզով, զարգացածության մակարդակով, ինչպես նաև մանկապարտեզի հետ համագործակցությամբ: Թեմայի արդիականությունը պայմանավորված է ընտանիք-ՆՈՒՀ փոխհամագործակցության կազմակերպման ձևերի և մեթոդների ուսումնասիրության անհրաժեշտությամբ:

Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել և ներկայացնել ընտանիք-ՆՈՒՀ փոխգործակցության կազմակերպման ձևերն ու մեթոդները

Նպատակն իրականացնելու համար առաջադրված խնդիրներն են`

1.Ուսումնասիրել թեմային առնչվող մասնագիտական գրականություն

2.Ներկայացնել ընտանիքի և ՆՈՒՀ-ի համագործակցոթյան ազդեցությունը դաստիարակության արդյունավետության գործում

3.Բացահայտել ընտանիք-ՆՈւՀ փոխգործակցության կազմակերպման առանձնահատկությունները:

Աշխատանքը կազմված է ներածությունից, երկու գլխից, համապատասխան ենթագլուխներից, եզրակացությունից և օգտագործված գրականության ցանկից: Աշխատանքը ներկայացված է 19 էջ համակարգչային շարվածքով:

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ