Նախադպրոցական կրթության ժամանակակից համակարգը կառուցված է հասարակության և անհատի կարիքներին արձագանքելու սկզբունքների վրա։ Հասարակության պահանջներին համահունչ, փոխվում են նաև մանկապարտեզների ուսումնադաստիարակչական գործունեության բովանդակությունը, մանկավարժներին ներկայացեղ անձնային և մասնագիտական պահանջները։ Անհերքելի փաստ է, որ երեխայի առաջին սոցիալական օղակը ընտանիքն է, որտեղ երեխան դաստիարակվում է, ձեռք բերում կյանքի հմտություններ, հաղորդակցվում, համագործակցում և ձեռք է բերում որոշակի զարգացման մակարդակ, որի հիման վրա էլ մուտք է գործում նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ էլ շարունակվում է երեխայի զարգացման գործընթացը։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ