Նախադպրոցական դաստիարակությունը միտված է ապահովել երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական, գեղագիտական, հուզական ներդաշնակ ու համակողմանի զարգացմանը: Այդ զարգացմանը նպաստող տարածված միջոցներից է ինտեգրված պարապմունքը[1]: Այս պարապմունքները օգնում են ձևավորել կարողունակ հասարակություն: Ինտեգրված պարապմունքները վերլուծում են երևույթները բազմակողմանի և բազմաշերտ: Կյանքում ամեն ինչ փոխկապակցված է, և ոչին մեկուսի գոյություն ունենալ չի կարող: Երեխաներն աշխարհն ընկալում են որպես մեկ ամբողջություն: Նրանք ակտիվ սովորողներ են և ձգտում են ամբողջությամբ ճանաչել շրջապատող աշխարհը:
[1] Նախաշավիղ 2016, էջ 39
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ