21-րդ դ-ի հիմնախնդիրներից է նախադպրոցական երեխայի բարեհարմարման գործընթացը մանկապարտեզին: Բարեհարմարումը կամ հարմարվողականությունը սոցիալական գործընթաց է, որը կյանքի որոշակի փոփոխությունների պարագայում ստեղծում է դժվարություններ, թե մեծահասակի, թե առավել ևս երեխայի կյանքում: Ընդունվելով մանկապարտեզ երեխայի կյանքում տեղի է ունենում սոցիալական միջավայրի փոփոխություն, ինչը պայմանավորված է նոր կանոնների հաստատմամբ, ընտանիքի անդամներից բացի այլ մեծահասակների հետ շփման անհրաժեշտությամբ և հասակակիցների հետ փոխհարաբերություններ հաստատելով: Հաճախ լինում են դեպքեր, երբ 3 տարեկան երեխան շատ դժվարությամբ է հարմարվում նոր միջավայրին և ծնողները երեխային որոշում են այլևս մանկապարտեզ չտանել: Կայացնելով այս որոշումը ծնողը պարզապես զրկում է երեխային սոցիալականացման փորձ ունենալուց, ինչը չափազանց կարևոր է երեխայի կյանքի հետագա զարգացման փուլերում: Նախադպրոցականի հարմարվողականության խնդիրներն ուսումնասիրվել են տարբեր հեղինակների կողմից և ներկայումս շարունակում են մնալ որպես ուսումնասիրության առարկա:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ