ՆԶՊ։ 12-րդ դասարան։ Ուսուցիչ՝ Արտակ Եգանյան։
Նպատակը՝
-
Ձևավորել պատկերացումներ՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կարևորության, ստեղծման և անցած ուղղու վերաբերյալ:
- Բացատրել ժամանակակից պատերազմներում տանկերի և զրահամեքենաների դերը:
- Ծանոթացնել տանկերի տեսակները, մարտատեխնիկական բնութագիրը։
- Սովոթացնել տանկերի և զրահամեքենաների խոցելի և թույլ կողմերը, դրանց դեմ պայքարելու եղանակների։
- Ծանոթացնել՝
- հարակից երկրների օդային հարձակման միջձոցների տարբերանշաններին,
- օդային հարձակման միջձոցների դեմ պայքարելու մեթոդներին:
- Ձևավորել պատկերացումներ հակառակորդի ցածր թռչող օդային հարձակման միջոցների դեմ պայքարի մոտոհրաձգային (հրաձգային) ջոկի հնարավորությունների վերաբերյալ։
- Ձևավորել պատկերացումներ՝
- հակառակորդի միջուկային, քիմիական ու կենսաբանական (մանրէաբանական) զենքով ստորաբաժանումների խոցումն թուլացնելու,
- յուրային ստորաբաժանումների գործողությունների հանկարծակիության հասնելու և դրանց մարտունակությունը պահպանելու,
-
սեփական գործողությունները քողարկելու և օդակախույթներով (ծխերով) հակառակորդին կուրացնելու վերաբերյալ,
- Հաղորդել տեղեկություն՝
- ժամանակակից զրահատեխնիկայի,
- հրետանային միջոցների,
- ինքնաթիռների, ուղղաթիռների,
- անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), ռոբոտատեխնիկական համալիրների նշանակության և մարտավարատեխնիկական բնութագրերի վերաբերյալ։
- Ուսուցանել՝
- տեղանքում երկրաչափական կառուցումների միջոցով հեռավորության,
- գետի լաւյնության, ծանծաղուտի խորության և առարկաների բարձրությունների որոշման կարգը։
ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ
ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ