Ծանոթացնել ֆիզիկական կուլտուրայի պարապմունքների ներգործությանը՝ օրգանիզմի հիմնական համակարգերի վրա:
Ձևավորել գիտելիքներ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով զինվորական ծառայության, հայրենիքի պաշտպանության նախապատրաստմանը:
Սովորեցնել ֆիզիկական կուլտուրայով զբաղվողների բժշկական հսկողության ձևերը։
Կատարելագործել կարճ, միջին, փոխանցումավազքի, արգելավազքի ցատկերի և նետումների կատարման տեխնիկան:
Զարգացնել արագաշարժության, դիմացկունության, ճկունության, ճարպկության և արագաուժային ընդունակությունները:
Դաստիարակել կարգապահության, նպատակասլացության, տոկունության և դժվարություններ հաղթահարելու հմտություններ:
Նպաստել առողջության ամրապնդմանը և ֆիզիկական համակողմանի զարգացմանը։
Նպաստել ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը:
Սովորեցնել ընդհանուր զարգացնող, ռիթմիկ-մարմնամարզական, ակրոբատիկական, ուժային, ճկունության, ճարպկության վարժությունների կատարման տեխնիկան և անվտանգության կանոնների պահպանումը: