Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Ֆիզիկա։ 8-րդ դասարան։ Ուսուցիչ՝ Մարիետա Մելիքյան։

Ֆիզիկա։ 8-րդ դասարան։ Ուսուցիչ՝ Մարիետա Մելիքյան։
259

Նպատակը՝

1․ Սովորողների մեջ ձևավորել տարբեր տեսակի մեխանիկական շարժումները ճանաչելու, դրանց օրինաչափությունները նկարագրելու կարողություններ, զարգացնել հավասարաչափ արագացող, պտտական շարժումները բնութագրող ֆիզիկական մեծությունները որոշելու գործնական կարողություններ։

2․ Սովորողներին ծանոթացնել դինամիկայի հիմնական օրենքներին, ձևավորել այդ օրենքների հիման վրա մարմնի վրա ազդող ուժերի և շարժման օրինաչափությունների միջև կապերը բացահայտելու, փորձեր կատարելու, խնդիրներ լուծելու կարողությունները։

3․ Ընդլայնել սովորողների գիտելիքները մեխանիկական շարժման վերաբերյալ, ձևավորել մեխանիկական տատանումներն ու ալիքները ճանաչելու, դրանց օրինաչափությունները նկարագրելու կարողություններ, զարգացնել մեխանիկական տատանումներն ու ալիքները բնութագրող ֆիզիկական մեծությունները որոշելու գործնական հմտությունները։

4․ Սովորողների մեջ ձևավորել նախնական գիտելիքներ ներքին էներգիա, ջերմաքանակ ֆիզիկական մեծությունների մասին, ներքին էներգիայի փոփոխման մեխանիզմները մեկնաբանելու կարողությունները։

5․ Խորացնել և ընդլայնել սովորողների գիտելիքներն ու հմտությունները նյութի ագրեգատային վիճակների և դրանց փոփոխությունների մասին, զարգացնել նյութի ագրեգատային վիճակները և դրանց փոփոխությունները բնութագրող ֆիզիկական մեծությունները որոշելու գործնական հմտությունները։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ