Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Ռուսերեն։ 5-րդ դասարան։ Ուսուցիչներ՝ Լիլիթ Ղազարյան, Էդիտա Բալբաբյան։

Ռուսերեն։ 5-րդ դասարան։ Ուսուցիչներ՝ Լիլիթ Ղազարյան, Էդիտա Բալբաբյան։
567

Նպատակը՝

  1. Ներմուծել նախասիրությունների կարևորության գաղափարը։
  2. Ընդլայնել նախասիրություն/հոբբի թեմային բնորոշ բառերի, արտահայտությունների և կառույցների պաշարը։
  3. Զարգացնել նախասիրությունների, նախընտրելի զբաղմունքների մասին կարճ կապակցված խոսք կազմելու հմտությունները։
  4. Ձևավորել վերաբերմունք ազատ ժամանակը ճիշտ տնօրինելու և նախընտրած գործով զբաղվելու հանդեպ։
  5. Ներմուծել աշխատանքի և մասնագիտությունների կարևորության գաղափարը։Ծանոթացնել աշխատանք/մասնագիտություն թեմային բնորոշ բառապաշարին, արտահայտություններին, կառույցներին, հրահանգներին,

  6. Զարգացնել թեմայի շրջանակներում պարզ և կարճ հարցերին հիմնավորված պատասխանելու կարողությունը։

  7. Ձևավորել հարգանք աշխատանքի և տարբեր մասնագիտությունների հանդեպ։
  8. Ներմուծել բնակավայրի, համայնքի և հարևանության կարևորության հիմնական գաղափարը։

  9. Ծանոթացնել բնակավայր/համայնք թեմային բնորոշ բառերին, արտահայտություններին, կառույցներին, հրահանգներին։

  10. Զարգացնել բնակավայր/համայնք թեմային բնորոշ պարզ արտահայտությունների համատեքստում կիրառելու հմտությունները։

  11. Ձևավորել հոգատար վերաբերմունք սեփական բնակավայրի, համայնքի հանդեպ։

  12. Ձևավորել վարքականոնի պահպանման կարևորության գիտակցություն։

  13. Ներմուծել ուղևորության, երթևեկության միջոցների, երթևեկության կանոնների կարևորության և տեսարժան վայրերի պահպանման գաղափարը։

  14. Ծանոթացնել ուղևորություններին, առաջիկա պլաններին, երթևեկության կանոններին վերաբերող պարզ ցուցումներին, դրանցում կիրառվող արտահայտություններին և կառույցներին։

  15. Զարգացնել ուղևորությունների, տեսարժան վայրերի, տեսարժան վայրերի վերաբերյալ համատեքստում խոսքի կիրառելու հմտությունը։

  16. Ձևավորել հոգատար վերաբերմունք ուղևորության/ճամփորդության ընթացքում շրջակա միջավայրի հանդեպ։

  17. Ներմուծել կենդանական աշխարհի բազմազանության գաղափարը։

  18. Ընդլայնել ընտանի և վայրի կենդանիներ թեմային առնչվող բառապաշարը և կառույցները։

  19. Ծանոթացնել ընտանի և վայրի կենդանիներ թեմայով տեքստերի, ուսումնական հեռուստահաղորդումների հիմնական բովանդակությանը։

  20. Զարգացնել բանավոր և գրավոր խոսքը՝ ընտանի և վայրի կենդանիներ թեմայի շրջանակում։

  21. Ձևավորել հոգատար վերաբերմունք կենդանիների հանդեպ։

  22. Ներմուծել ֆիզիկական ակտիվության և առողջ սնվելու կարևորության և անհրաժեշտության գաղափարը մեր կյանքում։

  23. Ներմուծել և ընդլայնել առողջություն թեմային առնչվող բառապաշարը, պարզ արտահայտությունները և կառույցները։

  24. Զարգացնել առողջության, առողջ ապրելակերպի/հիգիենայի, գանգատների և բժշկի ցուցումների մասին համապատասպան համատեքստում խոսելու և գրելու կարողությունը։

  25. Ձևավորել վերաբերմունք ֆիզիկական ակտիվությունը և առողջ սնունդն արժևորելու հանդեպ։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ