Նպատակը՝
1․ Ձևավորել էլեկտրական/էլեկտրոնային սարքերը անվտանգ օգտագործելու և շահագործելու հմտությունները։
2․ Ներկայացնել որ տվյալներն են հանդիսանում անձնական տեղեկատվություն և ինչու է անհրաժեշտ այն գաղտնի պահել։
3․ Ներկայացնել հեղինակային իրավունքի հիմնական գաղափարը։
4․ Ձևավորել հմտություններ՝ ընտրելու և գործարկելու համապատասխան համակարգչային ծրագրեր՝ բազմազան առաջադրանքներ կատարելու համար։
5․ Ձևավորել բովանդակությունը/նյութը առավել արդյունավետ ներկայացնելու համար համակարգչային ծրագրեր օգտագործելու հմտություններ։
6․ Զարգացնել հաշվողական սարքերի ընդհանուր ֆիզիկական բաղադրիչների գործառույթները ճանաչելու և դրանց զարգացման ընթացքը բնութագրելու հմտություններ:
7․ Ձևավորել նիշքերի ցուցադրման տարբեր հականիշներ սահմանելու հմտություններ։
8․ Ձևավորել համակարգչային սարքերի և ծրագրերի անսարքությունների հետ կապված խնդիրների հայտնաբերման և լուծման կարողություններ։
9․ Ձևավորել տեղեկատվությունը հավաքագրելու և այն տարբեր տեսողական ձևաչափով ներկայացնելու կարողություններ։
10․ Ձևավորել որոշակի արդյունքի հասնելու համար, քայլերի հաջորդականություն մշակելու կարողություն։
11․ Ձևավորել տրամաբանական փաստարկ բերելու, դրա ելքը կանխատեսելու, ալգորիթմական լուծումներ գտնելու հմտություններ։
12․ Ձևավորել հմտություններ, որոնց օգնությամբ հնարավոր է լուծել որևէ խնդիր՝ օգտագործելով հաջորդականություններ, ցիկլեր և պարզ հանգույցներ։
13․ Ձևավորել ծրագրեր ստեղծելու կարողություններ, որոնցում օգտագործում են փոփոխականներ՝ տվյալներ պահելու և դրանք փոփոխելու համար:
14․
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ