Նպատակը՝
1․ Ձևավորել և զարգացնել գիտելիքներ արվեստի և նրա տեսակների մասին:
2․ Ձևավորել պատկերացումներ երաժշտության և արվեստի մյուս տեսակների կապի մասին:
3․ Ձևավորել և զարգացնել գիտելիքներ արվեստի տարբեր տեսակների գեղարվեստական կերպարների մասին:
4․ Զարգացնել գեղարվեստական կերպարներին հուզական արձագանք և ապրումակցում դրսևորելու հմտություն:
5․ Ձևավորել և զարգացնել երաժշտության և գրականության փոխառնչությունն ուսումնասիրելու և մեկնաբանելու հմտություններ:
6․ Զարգացնել երաժշտության և գրականության կապից առաջացած ժանրերը կատարելու, ներկայացնելու և վերլուծելու հմտություններ:
7․ Ձևավորել ազգային և համաշխարհային երաժշտական արվեստի ստեղծագործությունների արհեստավարժ կատարումներն ընկալելու արժեհամակարգ:
8․ Ձևավորել և զարգացնել երաժշտության և կերպարվեստի փոխառնչության մասին («պատկերավոր» երաժշտություն և «հնչող» նկարներ) պատկերացումներ:
9․ Զարգացնել երաժշտության և կերպարվեստի փոխառնչությունն ուսումնասիրելու և մեկնաբանելու հմտություն:
10․ Զարգացնել երաժշտության և կերպարվեստի համանուն կամ նույն բնույթի, բովանդակության ստեղծագործությունները և դրանց արտահայտչամիջոցները համեմատելու, ընդհանրությունները և առանձնահատկություններն ընդգծելու հմտություններ:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ