Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Աշակերտական սոցիալական ձեռնարկատիրություն

287

Հանրակրթական հաստատություններում առկա կրթակարգերը թեև անդրադառնում են աշակերտների մոտ ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը, տարատեսակ հիմնախնդիրների ուսումնասիրմանը և դրանց հաղթահարաման համար միջամտությունների ուրվագծմանը, այնուամենայնիվ կարիք կա աշակերտների մոտ զարգացնելու համայնքային/սոցիալական խնդիրները ճանաչելու և դրանց համար լուծումներ առաջադրելու կարողություններ։ Սույն տրամաբանությունը հարիր է սոցիալական ձեռնարկատիրությանը, որը վերջին ժամանակներում զարգացող ուղղություն է ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Եթե ​​նախկինում բիզնեսի գոյության առաջին և միակ նպատակը շահույթն էր, ապա այժմ բիզնեսից ակնկալվում է նաև դրական սոցիալական/ համայնքային կամ բնապահպանական փոփոխություններ և ազդեցություններ: Սոցիալական ձեռնարկատիրությունը մանրամասն ներկայացնում է, որ իր տրամաբանությամբ այն շահավետ բիզնես մոդել է և միաժամանակ սոցիալական/ համայնքային խնդիրներ լուծող ինստիտուտ, և նման ձեռնարկատիրությունների հազարավոր համաշխարհային և հայաստանյան օրինակներ ապացուցում են, որ այդ համադրումն ապագայակենտրոն է։ Այս համատեքստում տրամաբանական է, որ ձեռնարկատերերի նոր սերունդը պետք է ունենա սոցիալական ուղղվածություն։ Սույն կրթական ծրագիրը ուղղված է աշակերտների կարողությունների զարգացմանը, նոր հմտություններով նրանց զինմանը, արժեհամակարգի ձևավորմանը, որը պետք է հիմնաքար դառնա նրանց կողմից հիմնվող առաջին աշակերտական ձեռնարկությունների համար։

Ծրագիրը մշակելիս հաշվի է առնվել, որ այն միտված լինի սովորողների հիմնական կարողունակությունների զարգացմանը։ Յուրաքանչյուր կարողունակության զարգացման հետ կապված մշակվել են համապատասխան մոտեցումներ։

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ