Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը քաղաքացիական կրթության անբաժան մասն է։ Մարդու իրավունքներն ու ազատությունները հիմնականում դիտարկվում են որպես կարևորագույն և կենտրոնական թեմա։ 20-րդ դարում մարդու իրավունքները դարձել են մարդկային համակեցության համընդհանուր ընդունված նորմ ողջ քաղաքակիրթ աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի համար։ ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանել է, որ բարձրագույն արժեքը մարդն է, նրա իրավունքներն ու ազատությունները:Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների շրջանակներում յուրաքանչյուրին երաշխավորված է խոսքի ազատությունը։ Երեխան իրավունք ունի իր կարծիքն արտահայտել ցանկացած հարց լուծելիս, որը շոշափում է իր շահերը: Երեխան իրավունք ունի մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը հաստատության կանոնադրությամբ սահմանված ձևով, ինչպես նաև արտահայտելու իր տեսակետը անչափահասների արդարադատության իրականացման գործում:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ