Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Նախագծային աշխատանք

Նախագծային աշխատանք
69

Նախագծային աշխատանք

Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոց

Դասարան՝ 7ա,բ,գ

Նախագծի ղեկավարներ՝ Լ.Սողոմոնյան,Գ.Գրիգորյան,Գ.Մուրադյան

Թեմա` «ՈւժեղաԳույն» սեղանի խաղի ստեղծում ` ֆիզիկական կուլտուրա և կերպարվեստ առարկաներից, որի նպատակն էր.

Ստեղծել սեղանի խաղ, ֆիզկուլտուրա և կերպարվեստ առարկաների մասին։ Խաղի միջոցով նպաստել սովորողների ակադեմիական գիտելիքների ամրապնդմանը, ավելի հետաքրքիր և մատչելի դարձնել ուսումնական գործընթացը։

Սովորողների մեջ ձևավորել արդյունավետ համագործակցություն՝ ապահովելով համերաշխ աշխատանքային մթնոլորտ։

Ուսուցչի տեսանկյունից ` մատուցել առավել լայն, ընդհանրական գիտելիք, կարողություններ և հմտություններ, արժեքներ և դիրքորոշումներ։

Խթանել սովորողների ինքնազարգացումը` նոր փորձ ձեռք բերելու, գիտելիքները կիրառելու համար։

Զարգացնել սովորողների ստեղծագործական հմտությունները, գեղագիտական ճաշակը, ճանաչողական հետաքրքրությունները

Ընդլայնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին տեսական գիտելիքները ։

Խաղի նշանաբանը և գաղափարը.

Ես չեմ կարող փոխել քամու արագությունը, բայց ես կարող եմ թեքել առագաստներս այնպես, որ միշտ կարողանամ հասնել իմ նշանակետին։

Ջիմի Դին

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ