Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Օրինակելի դաս

53

15.03.2024

Օրինակելի դասի պլան

Առարկա-Հայոց եկ. պատմություն

Դասարան-VI դասարան

Թեմա-Ծաղկազարդ, տոնի իմաստը, տոնակատարությունը

(1 դասաժամ /45 ր.)

Դասի թեմա -Չափորոշիչ

•Ծաղկազարդ։Իմանան տոնի իմաստը ,տոնակատարությունը .

•Կարողանա բնութագրել

գիտելիքների ստուգման համար (թեստ)

Թեստ

1)Ի՞նչ է տոնը

2)Քանի՞ խմբի են բաժանվում հայոց եկեղեցու տոները

3)Ի՞նչ է նշանակում Օվսաննա

4)Զատկից մեկ շաբաթ առաջ տոնվում է ՝

ա)Բուն Բարեկենդանը

բ) Ծաղկազարդը

գ)Վարդավառը

դ)Սուրբ Սարգիսը

5)Կատարել համապատասխանեցում

Տոն Բնակարանից դուրս տոնվող տոներ

տաղավար ուրախություն

փառաբանել մեծարել

Դասի պլան

•Դասի թեման -Ծաղկազարդ,տոնի իմաստը,տոնակատարության իմաստը

•Դասի նպատակը -Սովորողներին մանրամասն գիտելիք հաղորդել տոնի անվանման ,ծագումնաբանության նախադրյալների մասին ։

Հիսուսի (իբրև Մեսիա ) Երուսաղեմ հանդիսավոր մուտքը

•Ներկայացնել -Ծաղկազարդ տոնի եկեղեցական իմաստը ու ժողովրդական տոնակատարությունը ։Տոնի երգերը ,պարերն ու խաղերը .

•Ուսուցիչը լրացուցիչ տեղեկություն կտա Ավագ շաբաթվա Ավագ օրերի մասին(բաղադրիչ նյութի բաժանում )

Դաստիարակել այնպիսի սերունդ ,որը կհպարտանա ,որ ինքը քրիստոնյա է և իրեն է ի պահ տրված հայոց տոների ,ազգային ավանդույթների խորհրդավոր գանձարանը ։Կապաշխարի իր կատարած մեղքերի համար ,երբեք չի առաջնորդվի ուրիշի կարծիքներով (30 արծաթով չի դավաճանի մարդկանց )

•Դասի խնդիրները-Նպաստել՝ աշակերտների պատմելու ունակության զարգացմանն ու բառապաշարի հարստացմանը .

Կկարողանան կյանքում կիրառել տոնի խորհուրդները (ծառատունկ,գարնան դիմավորում,ծառզարդար )

Երեխաների մոտ ձևավորել ստեղծագործական այնպիսի զգացմունքներ ու կարողություններ ,որ զգան սեփական ավանդույթների ,եկեղեցական տոների պահպանումը դրված է հենց իրենց ուսերին (սերմանե’լ հայրենասիրություն և հավատ դեպի եկեղեցին )

•Դասից հետո աշակերտները կիմանան

.Ինչու՞ է տոնը կոչվում Ծաղկազարդ

.Ե՞րբ է տոնվում և ի՞նչ խորհուրդ ունի

.Կնկարագրեն Ծաղկազարդ տոնի եկեղեցական իմաստը

.Կնկարագրեն տոնի ժողովրդական իմաստը

.Կկարողանան ներկայացնել եկեղեցում ծառերի ,կանաչ ճյուղերի օրհնությունը քահանայի կողմից

.Կկարևորեն քահանայի դերը կյանքում

.Կմեկնաբանեն տոնի խաղերն ու երգերը

.Օրհնված ճյուղերը տուն տանելու իմաստը

•Դասից հետո աշակերտները կկարողանան

•վերլուծել Ծաղկազարդ տոնի բովանդակությունը,ժամանակաշրջանը ,կմտապահեն տոնի հետ կապված կարևոր գաղափարները,ի՞նչ էր խորհրդանշում ավանակը,ուռենու ճյուղերը ,խաչի զարդարումը ,կկազմակերպեն խաղերը։

•Գնահատել տոնի դերն ու նշանակությունը

•Համագործակցել ,կատարել ճիշտ եզրահանգում

•Դասի ընթացքը

Կազմակերպչական մաս

•Պահանջվող նյութեր-Աստվածաշունչ,դասանյութի պատրաստի տարբերակը (Հիսուսի մուտքը Երուսաղեմ),դասագիրք,նշագրիչ,տոների աղյուսակ,թղթեր

•Ծաղկազարդ տոնին նվիրված պարագաներ պատրաստված երեխաների ձեռքով ,զարդարված ծառ,գլխազարդեր,խաղի պարագաներ և տոնի խորհրդանիշ Նուրի տիկնիկը ։

•Միջառարկայական կապ -Հայոց պատմություն ,երգ-պար,տեխնոլոգիա ,գրականություն

•Ուսուցման մեթոդներն ու հնարները-Մտագրո,հարց-պատասխան

ԳՈՒՍ -տևողությունը՝45 րոպե

Հաճախումների ստուգում՝ 1 րոպե

Դասի ընթացքը

•Խթանման փուլ-ուսուցիչը ներկայացնում է թեմայի վերնագիրը ։Մտագրոյի միջոցով բացահայտում է ,թե երեխաները ինչ տեղեկություն են հավաքել Ծաղկազարդ տողի վերաբերյալ ,և ինչ նախապատրաստական աշխատանք են կազմակերպել ։Երեխաները թվարկում են բանալի բառերը

•Իմաստի ընկալում

Զրույցի միջոցով վերհիշել <<Հիսուսի մուտքը Երուսաղեմ>> թեման

Հիմնական բովանդակությունը ,ինչու՞ Հիսուսը գնաց Երուսաղեմ,ինչպե՞ս են մարդիկ դիմավորում Հիսուսին ,ինչու՞ էր Հիսուսի քարոզներն ու գործերը անհանգստացնում քահանայապետերին (փարիսեցիներին)։Վերհիշել այս տեսարանը ,երբ Հիսուսին ուզում էին խառնել կայսրի գործերին ,Հիսուսը հասկանալով նրանց խարդախությունը ասաց.

_ Ցու’յց տվեք ինձ մի դահեկան ։

Երբ նրանք մի մետաղադրամ բերեցին ,Հիսուսը ասաց նրանց .

_Այս պատկերը ու՞մն է

_Կայսրինը,պատասխանեցին նրանք

_Գնացե’ք տվեք կայսրինը ՝կայսրին,Աստծունը՝Աստծուն ։

•Կատարել քննարկում

Ի՞նչ հասկացանք և ի՞նչ իմացանք(2 ր.)

•Գրատախտակին քարտեզագրվում են դասի հետ կապված հիմնական հասկացություններ ,այնուհետև աշակերտները ուսուցչի օգնությամբ վերախմբավորում են միևնույն գաղափարի բառերը և տալիս են մեկ ընդհանուր խորագիր ։

• Դասի հիմնական հասկացություններն են՝ Հայոց եկեղեցու տոն,ծառզարդար,Ծաղկազարդ,ճյուղեր,

մոմեր,նախշած խաչ,զատկից առաջ .

Օվսաննա ,Փրկիչ,դիմավորումը աղմուկ-աղաղակով (եթե նրանք լռեն քարերը կաղաղակեն)գինը եղավ նրա մատնությունն ու անպատիվ մահը ՝խաչելիությունը ։Այս օրվա խորհուրդը պահպանվել է մինչ օրս ,մեր ժողովուրդը ,նույնպես,գիտի ,որ գնալու է դեպի երկնքի արքայություն ։

•Իմաստի ընկալման փուլում ուսուցիչը ունի նախապես մշակված ծրագրեր ըստ խորագրի ։

•Կշռադատման փուլում երեխաները ներկայացնում են իրենց աշխատանքը ըստ խորագրի ,կատարվում են լրացումներ և եզրահանգումներ ։

•Գնահատում-գնահատումը կատարվում է փոխադարձ ,որին ավելացվում է նաև ուսուցչի կողմից տրված բոնուսային միավորները(այն աշակերտին,ով ավելի ակտիվորեն է մասնակցել և ցուցաբերել վերլուծական քննադատություն

•Անդրադարձ(ելքի քարտեր),որո՞նք րին դասի հիմնական քայլերը,լա՞վ աշխատեցինք,ի՞նչ սովորեցինք,ի՞նչ իմացանք այսօր,ի՞նչ կրկնեցինք այսօր ,ի՞նչն էր հետաքրքիր և մեկ հարց տվյալ դասի վերաբերյալ ,ձևավորվում է աշակերտների խորհրդածության թերթիկ

Դասի հաջողությունները

Ի՞նչ դժվարությունների հանդիպեցինք

Ի՞նչը խանգարեց

Ի՞նչ կփոխեմ հաջորդ անգամ

•Նոր նյութի հաղորդում

•Տվյալ թեմայի ընդհանրացում(հարց-պատասխան)

•ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գրե’լ փոքրիկ շարադրություն Ծաղկազարդ թեմայով ։

•Դասապլանը կազմեց Մ.Դավթյանը

Դասը վարեց Մ.Դավթյանը

•Մասնակից աշակերտների թիվը -7(3տղա /4աղջիկ)

<<Հայկաձորի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ

Դասի ամփոփիչ տեսանյութը ստորև՝.


Պատկերասրահ

Ֆիլտրեր

Բանալի բառեր

Գնահատումներ
0
Ընդհանուր՝ 0
5
0%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ