Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Երաժշտադիդակտիկ խաղերը որպես երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացման միջոց:

Երաժշտադիդակտիկ խաղերը որպես երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացման միջոց:
250

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամ
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Թեմա՝ Երաժշտադիդակտիկ խաղերը որպես երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացման միջոց:
Կատարող՝ Ք. Երեւանի թիվ 110 մսուր մանկապարտեզի դաստիարակ Գոհար Մելքումյան
Ղեկավար` Աննա Սիմոնյան
ԵՐԵՎԱՆ- 2023

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ __________________________________________3
ԳԼՈՒԽ 1
1.1 ԵՐԱԺՇՏԱ-ՌԻԹՄԻԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ______5 1.2 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ _____________________7 1.3 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ____________________9 1.4 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ՈՐՊԵՍ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ ________________11 ԳԼՈՒԽ 2 ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՄԱՍ _____________________________17 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ __________________________________19 ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ ___________________20
2

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Երաժշտությունը երեխայի բազմակողմանի զարգացման հզոր միջոց է, հոգեւոր աշխարհի ձեւավորումը : Այն ընդարձակում է նրա մտահորիզոնը, ծանոթացնում է տառատեսակ երեւույթներին, հարստացնում է զգացմունքներով, առաջացնում է ուրախ մտահոգություններ, նպաստում է ճիշտ հարաբերությունների ձեւավորմանը շրջակա աշխարհի նկատմամբ: Երաժշտությամբ հետաքրքրվելը ակտիվացնում է ընկալումը, մտածողությունն ու խոսքը, դաստիարակում է բարձր գեղագիտական ճաշակ, զարգացնում է երաժշտական ունակությունները, երեւակայությունը, ստեղծագործական միտքը, բազմակողմանի է ազդում նրա զարգացման վրա: Սակայն, դա կարեւոր է իրականացնել ոչ միայն երաժշտությունան, այլ նաեւ առօրյա կյանքում` ստեղծելով պայմաններ երաժշտական զարգացման համար: Խաղերի, զբոսանքի, ինքնուրույն գեղարվեստական աշխատանք կատարելու ժամանակ, ընտրել ամենահասարակ երաժշտությունը եւ երգել: Նախադպրոցականների մոտ առաջին հերթին պետք է դաստիարակել ինքնուրույնություն, օգտագործելով ծանոթ երգերը, պարել տարբեր պայմաններում (խաղի, զբոսանքի ժամանակ): Երաժշտա- ուսուցողական խաղերի ժամանակ զարգացնել երաժշտական լսողությունը, ռիթմի զգացողությունը:
Թեմայի արդիականությունը։ Երաժշտության հետ շփումը երեխաների գեղագիտական դաստիարակության կարեւոր միջոցներից մեկն է: Երաժշտությունը ազդում է նրանց զգացմունքների, հույզերի, ձեւավորում շրջապատող իրականության վերաբերյալ համապատասխան վերաբերմունք:
Հետազոտական աշխատանքի նպատակն է ուսումնասիրել եւ բացահայտել երաժշտադիդակտիկ խաղերի դերը, որպես սաների ստեղծագործական կարողությունների զարգացման միջոց։
Երաժշտական խաղերը երեխաների երաժշտական ընկալունակության զարգացման կարեւոր միջոցներից են: Երեխաները, երաժշտության ուղեկցությամբ կատարելով տարբեր շարժումներ եւ խաղային գործողություններ, առավելապես են զգում երաժշտական ստեղծագործության բնույթը, բովանդակությունը եւ կառուցվածքը:
Խաղը լայն հնարավորություններ է ընձեռում` երեխաների հետաքրքրությունների
դրսեւորման եւ ստեղծագործական մտածողության ակտիվացման առումով: Դրանց
ձեւավորումը սկսվում է դեռեւս վաղ տարիքից: Մանկական ստեղծագործությունների
3

միջոցով բացահայտվում են յուրաքանչյուր երեխայի ներաշխարհը, ընդունակությունները, պատկերացումները եւ հետաքրքրությունները: Խիստ կարեւոր է խաղի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը: Առանց դրա, թերեւս, անհնար է երեխաների ուշադրությունը կենտրոնացնել առաջիկա գործունեության ուղղությամբ:
4

ԳԼՈՒԽ 1
1.1 ԵՐԱԺՇՏԱ-ՌԻԹՄԻԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Երաժշտա-ռիթմիկ գործունեության առավել տարածված տեսակներին են պատկանում` խաղերը, պարերը եւ վարժությունները:
Երաժշտական խաղը դա ակտիվ գործունեություն է` ուղղված երաժշտական- ռիթմիկ խնդիրների կատարմանը: Դա երեխաների մեջ առաջացնում է ուրախ, առույգ տրամադրություն, ազդում է շարժունակության զարգացման գործընթացի ակտիվացմանը, ձեւավորում է երաժշտական ունակությունները:
Նախադպրոցական տարիքի երեխաների երաժշտական լսողությունը զարգացնելու, երաժշտություն լսելու ունակություն մշակելու համար կիրառվում են տարբեր ու բազմազան միջոցներ: Դրանցից մեկն էլ երաժշտական խաղերն են:
Երաժշտական խաղերը երեխաների երաժշտական ունակությունների զարգացմանը մեծ հնարավորություն է ընձեռում: Երեխան կարողանում է ընկալել, զգալ եւ իմաստավորել երաժշտությունը` կապված խաղի բովանդակության հետ, հուզականորեն արձագանքել դրան: Երաժշտությամբ ուղեկցվող խաղային տարբեր գործողությունները ավելի հեշտացնում են երաժշտության ընկալումը:
Խաղալով, երեխան վարժվում է իր շարժումներում, յուրացնում է այն, խաղի ընթացքում զարգանում են երեխայի անհատականության դրական որակները, խաղի միջոցով նա ճանաչում է աշխարհը:
Երաժշտական առաջադրանքի կատարումը խաղում ենթադրվում է երաժշտության բնույթի` տեմպի տարբեր հնչման ուժգնության, ստեղծագործության առանձին մասերի որոշումը եւ տարբերակումը: Դրա շնորհիվ երեխան լավ է զգում երաժշտական ստեղծագործության բնույթը, բովանդակությունն ու կառուցվածքը, կարողանում է տարբերել երաժշտական ստեղծագործության առանձին մասերը եւ իր շարժումները համաձայնեցնել եւ ներդաշնակել նրա սկզբի եւ ավարտի հետ: Դա երեխաներից պահանջում է լսողական ուշադրության կենտրոնացում:
«Ով ավելի լավ կպարի» խաղի ժամանակ խաղավար երեխան լսում է երաժշտական ստեղծագործության առանձին հատվածներ եւ իր գործողությունները համաձայնեցնում դրան: Նախադպրոցականների կողմից սիրված այս դերը գրավում է երեխաների լսողությունը: Ռիթմը ակտիվացնող մի շարք երաժշտական
5

առաջադրանքներ, մեծ հետաքրքրություն են առաջացնում եւ հաճույք պատճառում նրանց, մանավանդ, որ կարողանում են իրենց շարժումները համաձայնեցնել երաժշտությանը:
Տարբեր խաղեր կատարվում են տարբեր բնույթի երաժշտական ստեղծագործությունների ուղեկցությամբ: Դա երեխաներին հնարավորություն է տալիս ծանոթանալու տարբեր ժանրերի ու բնույթի երաժշտական ստեղծագործությունների հետ: Հատկապես կրտսեր խմբերում անց են կացվում այնպիսի խաղեր, որոնք երեխային տրամադրում են համբերությամբ լսել եւ տարբերել հակադիր բնույթի երաժշտական ստեղծագործություններ: Օրինակ` «Տիկնիկը հյուր գնաց» խաղի ժամանակ փոքրիկները լսում են օրորոցային ու պարային` իրենց բնույթով տարբեր ստեղծագործություններ:
Երաժշտական խաղերը զարգացնում են երեխաների հուզաշխարհը եւ որոշակի դեր խաղում նրանց բնավորության ձեւավորման գործում: Դրանք նպաստում են երեխաների մեջ զսպվածություն, վճռականություն պատասխանատվություն դաստիարակելուն:
Մեծ է երաժշտական խաղերի դերը նաեւ երեխաների ֆիզիկական դաստիարակության գործում: Երաժշտությունը ներգործում է ոչ միայն զգայական աշխարհի ձեւավորման, այլեւ շարժումների որակի վրա, դրանք դարձնում ավելի գեղեցիկ, ներդաշնակ, ռիթմիկ եւ արտահայտիչ: Երաժշտական խաղերն իրենց մատչելիության, բովանդակության պարզության եւ երաժշտության հետ ներդաշնակ զուգակցման շնորհիվ գրավում ու հրապուրում են երեխաներին, նրանց մեջ առաջացնում առույգ ու կենսախինդ տրամադրություն:
Մանկապարտեզներում երբեմն անտեսվում է երաժշտական խաղերի դերը: Դրանք դիտվում են միայն որպես զվարճանքի միջոցներ, անհրաժեշտ չափով են չեն օգտագործվում այն հնարավորությունները, որ ունեն այդ խաղերը երեխաների բազմակողմանի դաստիարակության գործում: Հաճախ դաստիարակները կամայականորեն փոխում են, աղավաղում խաղի բովանդակությունը, շարժումները, երաժշտությունը, խաղը զրկում որոշակի նպատակներից եւ իմաստից: Երբեմն էլ, հաշվի չառնելով մանկապարտեզի տարբեր տարիքային խմբերին հանձնարարվող ծրագրային պահանջները, ընտրում են տվյալ խմբին անհամապատասխան խաղեր: Կրտսեր խմբի համար նախատեսված պարզ, փոքրիկ խաղերն անց են կացնում ավագ խմբերում կամ ընդհակառակը, ավագ խմբի համար նախատեսված խաղերը` կրտսեր խմբում: Երաժշտական խաղերի ճիշտ եւ մտածված անցկացումը մեծ դեր է խաղում
երեխաների երաժշտական ունակությունների զարգացման գործում:
6

1.2 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Երաժշտական խաղերը տարբերվում են իրենց բնույթով եւ կառուցվածքով: Երաժշտական խաղերը բաժանվում են սյուժետային (թեմատիկ) եւ ոչ սյուժետային (չթեմատիկ)` կախված նրանից, թե երեխաները խաղում են որոշակի թեմայով կամ կատարում են խաղային առաջադրանքները:
Սյուժետային խաղերում բացահայտվում են կերպարներ, ցույց են տրվում գործողություններ, ունեն բովանդակություն: Օրինակ «Սագերն ու գագիկը» (երաժշտությունը` Շ. Բրուտյանի): Սյուժետային են լինում նաեւ խմբակային խաղերը, որ զուգակցվում են երգելով: Օրինակ «Անտառի տնակները» (Երաժշտությունը` Ս. Գալիկյանի): Այս խաղերում թեման ստեղծագործական տեքստերն են , իսկ շարժումը, կարծես մեկնաբանում է դրանք: Թեմատիկ խաղերում փոքրերի խմբի երեխաների մոտ կատարվում է շարժումների հասարակ ձեւեր (նապաստակը թռչկոտում է, թռչունը թափահարում է թեւերը): Միջին խմբում բարդանում է պատկերի հետ համընկնելու պահանջարկը:
Ոչ թեմատիկ (ոչ սյուժետային) խաղերը չունեն որոշակի թեմատիկա: Նրանցում առկա են տարբեր խաղային առաջադրանքներ, պարի տարրեր: Այս խաղերը ընթանում են կանոններով եւ մեծ մասամբ մրցույթային են: Նման խաղերը պահանջում են ճարպկություն, արագ կողմնորոշվելու ունակություն, շարժվել արտահայտիչ, ռիթմիկ, երաժշտական ստեղծագործության բնույթին, տեմպին, ռիթմին ու բովանդակությանը համապատասխան: Օրինակ` «Եղիր ճարպիկ», «Գտիր քո գույնը», «Գտիր խաղալիքդ»:
Թվարկենք խաղի հիմնական տեսակները.
1.Խաղի նախնական ձեւը – խաղը իրականացվում է երգի ներքո, իսկ շարժումները` դաշնամուրի նվագակցությամբ:
2.Ըստ դժվարության աստիճանի հաջորդը համարվում է նվագարանային երաժշտության տակ ընթացող խաղերը:
3.Առավել բարդ են համարվում խաղ-բեմադրությունները.դրանք կարելի է կատարել միջոցառումներին: Ցանկալի է, որ խաղի մասնակիցները մասնակցեն համապատասխան զգեստներով: Անհրաժեշտ է նշել երեխայի կողմից հաջող ընտրված շարժումը խաղային դերում:
7

Ստեղծագործական զարգացմանը նպաստում է նաեւ երգերի բեմականացումը, որը սովորել են ոչ թե երեխաները, այլ կատարվում է դաստիարակի կողմից ¥դաստիարակը կատարում է երգը, իսկ երեխաները շարժումներով պատկերում են երգը¤: Սա կարելի է իրականացնել արդեն փոքրերի խմբում, իսկ բարձր խմբերում կատարում են էտյուդներ, որտեղ երեխաները պետք է շարժումներով ցույց տան երաժշտության բնույթը, ձեւը եւ այլն: Բնականաբար, դրա համար անհրաժեշտ է երաժշտության ընկալում, կյանքի փորձ, հնարավորություն կատարելու տարբեր շարժումներ: Երաժշտական խաղերը իրենց առջեւ դրված խնդիրներով ուսուցողական են, իսկ բնույթով շարժուն, քանի որ նպատակ ունեն զարգացնելու երեխաների երաժշտական ընդունակություններն ու զգացողությունները:
8

1.3 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
Յուրաքանչյուր խաղի բովանդակություն ու պահանջ երեխաներին պարզ ու հասկանալի դարձնելու համար կիրառվում են յուրօրինակ մեթոդներ: բոլոր դեպքերում խաղի յուրացման համար մեծ նշանակություն ունի երաժշտության ակտիվ ընկալումը: Դրա համար էլ խաղի ուսուցումը միշտ սկսվում է երաժշտության ունկնդրումից: Երեխան երաժշտական խաղերի համար անհրաժեշտ կերպար կարող է ստեղծել, եթե նա լավ է յուրացրել խաղի բովանդակությունը եւ երաժշտությունը: Նոր երաժշտական խաղ ուսուցանելիս շատ կարեւոր է հետաքրքրություն առաջացնելը, որը նպաստում է երեխաների ուշադրության կենտրոնացմանը եւ ակիվացմանը, իսկ դա իր հերթին օգնում է երեխային ավելի հեշտությամբ ընկալելու եւ հասկանալու երաժշտությունը, խաղի բովանդակությունը: Երաժշտական խաղ ուսուցանելիս ամենակարեւոր պայմանը երաժշտության եւ շարժումների միասնական ընկալումն է երեխաների կողմից:
Խաղը բացատրելիս նախ կատարվում է երաժշտությունը, բացահայտվում նրա կառուցվածքը (քանի մասից է), բնույթը, ռիթմը, տեմպը, կրկնվող մասերը: Ավագ խմբերում` նաեւ երաժշտական նախադասությունները եւ ֆրազները: Դրանցից հետո տրվում է խաղի համառոտ նկարագրությունը եւ նորից կատարվում երաժշտությունը; Այս մեթոդով ուսուցանվում են ոչ սյուժետային խաղերը: Դրա կատարման ընթացքում նախապատրաստական վարժությունների շարքում սովորեցնում են անհրաժեշտ շարժումներ, լսում են խաղին համապատասխան երաժշտություն: Երբ այն դուրս է հանվում ինքնուրույն կատարման համար, դաստիարակը անվանում է խաղը, երաժշտություն է նվագում` առաջարկելով երեխաներին հիշել, թե ինչ վարժություններ նրանք պետք է անեն:Պարզաբանում է երեխաների պատասխանները, պատմում է ինչ եւ երբ պետք է կատարել, տալիս է խաղային առաջադրանքներ, բացատրում է խաղի կանոնները: Առաջարկում է երեխաներին սկսել խաղը: Չընդհատելով խաղը պարզաբանում է երեխաների գործողությունները: Առավել բարդ խաղերում հնարավոր են դաստիարակի կողմից որոշ շարժումների ցուցադրում կամ երեխաներից որեւէ մեկի կողմից: Հիմնականում դաստիարակը պետք է մինչեւ խաղի սկիզբը հաշվի առնի, թե նրանում երեխաները ինչպիսի± բարդույթների կհանդիպեն, որ շարժումները կլինեն նրանց համար նոր:
Սյուժետային խաղերի ուսուցման մեթոդիկան մի փոքր փոխվում է: Մինչեւ խաղի երաժշտության կատարումը կազմակերպվում է փոքրիկ զրույց , որն օգնում է ավելի լավ ընկալելու ծրագրային բովանդակությունն ու կերպարները: Այս խաղերի
9

բացատրության ժամանակ կարելի է օգտագործել համապատասխան հանելուկներ, փոքրիկ զրույց, բանաստեղծության, պատմվածքի ընթերցում` դրանք զուգակցելով համապատասխան խաղալիքների, նկարների ցուցադրմամբ:
Խաղն սովորեցնելուց առաջ դաստիարակն անց է կացնում պատկերային վարժությունների շարք, որը հեշտացնում է երեխաներին երաժշտության ընկալմանը եւ վերարտադրմանը: Խաղի սկզբում պատմում է դրա բովանդակությունը` թեման: Հետո կատարում է երաժշտական ստեղծագործությունը եւ առաջարկում է երեխաներին խաղալ Խաղի ժամանակ դաստիարակը հետեւում է երեխաների կատարմանը` չխանգարելով նրանց քայլերին, որպեսզի չխանգարի մանկական ստեղծագործության առաջացմանը: Խաղի ավարտից հետո գնահատում է երեխաների գործունեությունը, առաջարկում է խաղալ նորից: Եթե խաղում նկատվել է շատ անհաջող պահեր , օրինակ անհամաձայն շարժում երաժշտության հետ, հետագայում անցկացնում է բարդ վարժությունների հերթ` հեշտացնելով խաղային գործունեությունը: Հետո նորից կրկնում է խաղը: Սյուժետային խաղերը լավ անցկացնում են ինչպես բեմականացում` երեխաների մի մասը խաղում է ` նրանք դերասաններ են, մյուս մասը գնահատում են` նրանք հանդիսատես են եւ հակառակը: Թեմատիկ (սյուժետային) խաղերում երաժշտության օգտագործումը կարելի է կատարել տարբեր ձեւերով` երեխաները երգում են օրորոցային, տոնում են ծննդյան օրը,պատմում են, երգում: Նման խաղերի հաջող զարգացման համար երեխաները պետք է իմանան շատ երգեր, խմբերգեր տարբեր մասնագիտությունների մասին, տրանսպորտի մասին, ժողովրդական երգեր եւ այլն: Դաստիարակը պետք է խրախուսի երեխաների ստեղծագործական դրսեւորումները, հիշեցնի, որ խաղի ժամանակ կարող են օգտագործել ծանոթ երգեր: Ուսուցողական խաղերը օգնում են երաժշտության զարգացմանը, ուղղել հնչեղությունը, բարձրությունը, ռիթմը, զարգացման ընթացքը, ուղղվածության բնույթը: Օրինակ` ավագ նախադպրոցականներին, խաղերի ձեւով սովորեցնում են տարբերել երաժշտության հնչեղության ուղղվածությունը (վերեւ կամ ներքեւ) , երաժշտության ներքո բարձրացնել տիկնիկը վեր եւ իջեցնել, երբ երաժշտությունը գալիս է ներքեւ: «Տաք է սառը» տիպի խաղում, երբ երաժշտության ձայնը մեղմանում է կամ ուժեղանում է, կախված երեխայի մոտենալուն թաքցրած խաղալիքին: Ուսուցողական խաղերի անցկացման համար անհրաժեշտ է ունենալ ձայնարկիչ, երաժշտական ստեղծագործությունների ձայնագրությամբ նախադպրոցականների համար, մանկական երաժշտական գործիքներ: Երաժշտությունը կարելի է օգտագործել երեխաներին հեքիաթ պատմելու ժամանակ:
10

1.4 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ՈՐՊԵՍ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ
ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ
Խաղը լայն հնարավորություններ է տալիս երեխաների հետաքրքրությունների դրսեւորման եւ ստեղծագործական մտածողության ակտիվացմանը, որոնց ձեւավորումը սկսում է դեռեւս վաղ հասակից:
Երեխաների նախնական ստեղծագործական ընդունակությունների զարգացման ընթացքում օգտագործվում են բազմաթիվ մեթոդներ ու միջոցներ, որոնք օգնում են խաղերը հետաքրքիր ու մատչելի դարձնելուն:
Շատ կարեւոր է խաղի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը, առանց որի դժվար է երեխաների ուշադրությունը կենտրոնացնել առաջիկա գործունեության վրա: Օրինակ, միջին խմբում, մինչեւ
«Արջը եւ նապաստակը» խաղի ուսուցումը, դաստիարակը արջի եւ նապաստակի մասին կարդում է փոքրիկ պատմվածքներ, ցուցադրում նկարներ, երաժշտական վարժությունների ժամանակ հանձնարարում կատարելու արջին եւ նապաստակին բնորոշ շարժումներ:
Պարապմունքի ժամանակ երեխաները դաստիարակի հետ միասին բացահայտում են այդ կենդանիներին բնորոշ հատկանիշները` արջը քայլում է ծանր, հանգիստ, հոտոտելով իր շուրջը: Նապաստակները վախկոտ են, ցատկում են թեթեւ, անձայն, աշխույժ: Պարապմունքի ժամանակ երեխաներին առաջարկվում է լսել խաղին ուղեկցող երաժշտական պատկերները, գուշակել, թե դրանցից յուրաքանչյուրը որ կենդանուն է բնորոշ:
Երբ հնչում է Գ. Չթչյանի «Արջուկները պարում են» ստեղծագործությունը, երեխաները գուշակում են, որ դա արջն է ծանր, հանդիսավոր քայլում: Նրանք ընկալում են երաժշտական ստեղծագործության բնույթը, կերպարները, որը հնարավորություն է տալիս խաղը արագ ըմբռնելու եւ միաժամանակ խաղային կերպարները արտահայտիչ ու պատկերավոր վերարտադրելու: Երեխաների ինքնուրույնությունը, երեւակայությունը զարգացնելու նպատակով, դաստիարակը խաղը բացատրելիս կենդանիների շարժումները չի ցուցադրում, այլ առաջարկում է երեխաներին ինքնուրույն արտահայտել դրանք: Խաղն ավելի գրավիչ ու հետաքրքիր դարձնելու համար դաստիարակը պատրաստում է արջի եւ նապաստակի գլխարկներ, որը
11

նպաստում է խաղային կերպարների ավելի արտահայտիչ կատարմանը: Ամեն անգամ խաղը կրկնելիս ընտրվում է արջի նոր դերակատար: Դրանով ավելի շատ երեխաներ են ընդգրկվում խաղի մեջ:
Երբ երեխան անհատական դերեր է կատարում, նա դառնում է նախաձեռնող, նրա մեջ զարգանում են այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ինքնուրույնությունը, հետաքրքրությունը, ակտիվությունը եւ այլն: 1
Ավագ խմբերում խաղի նկատմամբ պահանջները բարդանում են: Երեխաներից պահանջվում է լսել եւ տարբերել երաժշտական ֆրազները, շարժումները համաձայնեցնել ինչպես բովանդակության, այնպես էլ երաժշտության արտահայտչամիջոցների հետ:
Այստեղ, ինչպես եւ նախորդ խմբերում յուրաքանչյուր խաղ ուսուցանելուց առաջ կատարվում է նախապատրաստական աշխատանք: Մինչ` «Ցանկապատ» խաղի ուսուցումը երաժշտաշարժական վարժությունների միջոցով դաստիարակը երեխաներին սովորեցնում է խաղի որոշ տարրեր` ծափերով ընդգծել երաժշտական հատվածի սկիզբը, շարքերով, պարային քայլքով առաջ գալ, երաժշտական հատվածի ավարտին կանգ առնել, ապա ետ վերադառնալ, կազմել «ցանկապատ»: Վարժությունների համար ընտրվում են իրենց ընդհանուր բնույթով, ձեւով եւ կառուցվածքով տվյալ խաղի համար նախատեսված երաժշտությանը նման ստեղծագործություններ:
Հաջորդ պարապմունքին անցկացվում է խաղի երաժշտության ունկնդրում եւ առաջարկվում է որոշել, թե քանի մասից է բաղկացած եւ յուրաքանչյուրը ինչ բնույթ ունի: Երեխաները նկատում են, որ երաժշտությունը կազմված է երկու մասից: Առաջին մասը հանդարտ է, երգային, իսկ երկրորդը` աշխույժ, ուրախ, արագ, պարային: Դաստիարակը նկարագրում է խաղի բովանդակությունն ու առաջարկում երեխաներին նորից լսել երաժշտությունն ու որոշել, թե ինչ շարժումներ կարելի է կատարել յուրաքանչյուր մասում:
Ըստ երեխաների պարզաբանման, երաժշտության առաջին մասում կարելի է ընկերներին պարի հրավիրել, իսկ երկրորդ մասում, քանի որ այն ուրախ է, աշխույժ, կարելի է պարել եւ երաժշտության ավարտից հետո իսկույն «Ցանկապատ» կազմել:
1 Շ.Շ. Մկրտչյան «Երաժշտությունը մանկապարտեզում», Երեւան, 1991թ.
12

Այս ձեւով կազմակերպված ուսուցումը արագացնում է խաղի յուրացումը, այն դարձնում գրավիչ, հետաքրքիր եւ միաժամանակ նպաստում երեխաների
ստեղծագործական ունակությունների գործունեությանը:
«Դաստիարակության ծրագիրը»
նախապատրաստական խմբերում զարգացնել երեխաների ստեղծագործական ունակությունները` բեմականացնել խաղային երգեր, հորինել խաղերում կերպարային շարժումների նոր տարբերակներ: Դրա համար անհրաժեշտ է զարգացնել երեխաների ստեղծագործական նախադրյալները:
Հայտնի է, որ երաժշտական խաղը, եթե համապատասխանում է երեխաների տրամադրությանը, ցանկություններին, նրանց մեջ առաջացնում է ակտիվություն, հետաքրքրություն, դա իր հերթին նպաստում է նյութի արագ ընկալմանը եւ հետագա խորացմանը:
Քանի որ «Նունիկի տոնը» խաղը իր մեջ ունի անակնկալ պահեր, ուստի այն նպատակահարմար է օգտագործել այն օրերին, երբ նշվում է երեխաներից մեկի ծննդյան օրը: Այդ իրադրությունը երեխաների մեջ առաջացնում է դրական հույզեր, լավ տրամադրություն, ցանկություն` նոր, գեղեցիկ պարային շարժումներ մտածել ու ցուցադրել հոբելյարի համար:
Յուրաքանչյուր խաղից հետո դաստիարակը երեխաների հետ քննարկում եւ գնահատում է նրանց կատարումները, լավագույներին խրախուսում: Դրական գնահատականը երեխաների մեջ առաջացնում է վստահություն իր ուժերի նկատմամբ, օգնում` տարբերելու լավը, դրականը, ձգտում` գեղեցիկի, կատարյալի նկատմամբ:
«Նունիկի տոնը» խաղը ուղեկցվում է երգով, որը հնարավորություն է տալիս երեխաներին խաղալու օրվա տարբեր պահերին` խմբասենյակում, խաղերի, զբոսանքի ժամանակ: Երեխաները, գտնվելով անկաշկանդ միջավայրում, ամեն անգամ հորինում են ինքնուրույն, հետաքրքիր պարեր: Երեխաների ինքնուրույնության եւ ստեղծագործական նախաձեռնության զարգացման գործում մեծ տեղ են գրավում խաղային երգերի բեմականացումները, որտեղ նրանք ինքնուրույն կերպով պատկերում են երգի բովանդակությունն ու կերպարներն այնպես, ինչպես իրենք են ընկալում: Բեմականացման համար սկզբում ընտրվում են պարզ երգեր, որտեղ երեխաները պատկերում են միայն մեկ կերպար, այնուհետեւ առաջադրանքներն
13
ակտիվացմանն ու ինքնուրույն
հանձնարարում է ավագ եւ

աստիճանաբար բարդացվում են եւ ընտրվում այնպիսի երգեր, որոնք ունեն ծավալուն գործողություններ ու բազմազան կերպարներ:
Երբ երեխաներն արդեն յուրացնում են «Անտառում» երգը (երաժշտությունը` Վ. Արարատյանի, խոսք` Վ. Տալյանի), առաջարկվում է այդ բովանդակությամբ մի խաղ հորինել:
Երգը պատմում է այն մասին, թե ինչպես երեխաներն ուրախ խաղում, վազվզում են անտառում, փորձում են բռնել թեթեւ սավառնող թիթեռներին: Ժրաջան մեղուներն էլ ծաղկից-ծաղիկ են անցնում եւ քաղցր նեկտար հավաքում: Այդ խմբի երեխաներն արդեն բեմադրել էին Ս. Գալիկյանի «Ես թիթեռ եմ», Լ. Սաֆարյան «Մեղու» երգերը: Ամռանը հանգստացել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում, զբոսնել կանաչ անտառներում: Երեխաների մեջ կուտակվել էին շատ տպավորություններ , որոնք օգնեցին ճիշտ պատկերելու երգերում արտահայտված կերպարները` ուրախ մանուկներին, անհոգ թիթեռներին եւ ժրաջան մեղուներին: Մեկ անգամ եւս հիշեցվում է մեղվին եւ թիթեռնիկին բնորոշ շարժումները, ցուցադրվում համապատասխան նկարներ, դաստիարակը երեխաների հետ բաժանում է դերերը, եւ անցնում են խաղի կատարմանը: Յուրաքանչյուր երեխա աշխատում է յուրովի պատկերել այս կամ այն կերպարը: 2
Համեմատաբար ավելի դժվար է հորինել նվագարանային երաժշտության բովանդակությանը համապատասխան խաղ: Դա երեխաներից պահանջում է ավելի մեծ ուշադրությամբ եւ նպատակադրվածությամբ լսել ստեղծագործությունը, զգալ նրա արտահայտչամիջոցները:
Երեխաներին առաջարկվում է ունկնդրել Զ. Ճարեմուզյանի «Ուրախ տղաներ» նվագարանային ստեղծագործությունը, որոշել Նրա բնույթը, մասերը եւ համապատասխան շարժումներ կատարել: Երեխաները որոշում են, որ վերջինս ուրախ, աշխույժ երաժշտություն է, բաղկացած է չորս մասից: Այնուհետեւ կատարվում են երաժշտության առանձին մասերը եւ առաջարկ վում մտածել, թե յուրաքանչյուր մասում ինչ շարժումներ կարելի է կատարել: Երեխաները գտնում են, որ առաջին մասում կարելի է վազել, երկրորդում` ցատկապարանով խաղալ, երրորդում` գնդակով, իսկ չորրորդ մասում նորից վազել:
Խաղի ժամանակ երեխաները ճիշտ են արտահայտում երաժշտության բնույթը, ռիթմը, շարժումները սկսում եւ ավարտվում են ժամանակին: Նրանք խաղում են
2 Ս. Ա. Գալիկյան «Նախադպրոցական երաժշտական խաղերի եւ պարերի ձեռնարկ» Երեւան 1961թ. 14

երեւակայական ցատկապարաններով, գնդակներով: Խաղի կրկնության ժամանակ նկատվում է, որ երաժշտության երրորդ մասում տղաներից մի քանիսը իրենց շարժումներում պատկերում են «ֆուտբոլ» խաղը: Նրանք այնքան են ոգեւորված դրանով, որ վերջին ակորդի ժամանակ բացականչում են «գոլ»: Այդ հանգամանքը դաստիարակին հուշում է, որ ավելի հետաքրքիր կլինի, եթե նրա մեջ հանդես գա մրցակցության տարրը: Հաջորդ պարապմունքին երեխաներին առաջարկվում է մտածել խաղի նոր, մրցակցական բնույթի տարբերակ: Երեխաները որոշում են խաղալ այսպես. «Խումբը բաժանվում է տղաների եւ աղջիկների, որոնք կազմում են երկու շրջան եւ կանգնում իրենց հատկացված տեղում: Երաժշտության առաջին մասում յուրաքանչյուր խումբ վազում է իր շրջանով, երկրորդ մասում տղաները կազմում են կիսաշրջան եւ դիտում, թե ինչպես են աղջիկները խաղում ցատկապարանով: Երրորդ մասում աղջիկները կանգնում են կիսաշրջանաձեւ եւ նայում, թե ինչպես են տղաները խաղում գնդակով: Բոլոր շարժումները համաձայնեցվում են երաժշտության ռիթմին: Չորրորդ մասում բոլոր երեխաները կազմում են մեծ շրջան եւ վազում դեպի ձախ: Երաժշտության ավարտից հետո վազում են արագ իրենց տեղերը, որպեսզի նորից կազմեն երկու շրջան: Հաղթում է այն խումբը, որն արագ եւ ճիշտ է կազմում շրջանը»:3
Խաղի այս տարբերակը երեխաներին շատ է դուր գալիս, ու երբ զբոսանքի ժամանակ նրանց տալիս են գնդակներ ու ցատկապարաններ, նրանք անմիջապես բաժանվում են երկու խմբի եւ սկսում խաղալ իրենց հորինած խաղը:
Պարբերաբար տարվող աշխատանքների շնորհիվ նախապատրաստական խմբի երեխաները ունենում են որոշակի երաժշտական ունակություններ, համեմատաբար զարգացած մտածողություն, երեւակայություն, հիշողություն, ուստի նրանք կարողանում են հորինել երաժշտական խաղի ոչ միայն բովանդակությունը, այլ նաեւ երաժշտությունը: Այդ նպատակով երեխաներին ցուցադրվում է «Աղվեսը եւ հավերը» նկարը, առաջարկվում է խաղ հորինել: Մինչ այդ դաստիարակի կողմից տարվում են հետեւյալ նախապատրաստական աշխատանքները` կարդում է փոքրիկ պատմվածքներ հավերի եւ աղվեսի մասին, ուսուցանում է Ռ. Բալայանի «Ջու, ջու» եւ Գ. Չթչյանի «Եկեք հաշվենք» երգերը, երեխաների ուժերով բեմադրվում է «Չարի վերջը» օպերան (երաժշտությունը` Ա. Մանուկյանի):
3 3. «Նախաշավիղ» ամսագիր , Երեւան 3-4 2009թ 15

Այդ բոլորը օգնում են երեխաներին հորինելու նոր խաղ`այսպիսի բովանդակությամբ. «Հավիկները բակում կուտ են ուտում: Հանկարծ երեւում է աղվեսը, հավիկները փախչում են իրենց բույնը: Ով ուշանում է, աղվեսը նրան բռնում եւ տանում է»: Դաստիարակը առաջարկում է խաղի համար համապատասխան երաժշտություն հորինել: Աղվեսի համար երեխաներն առաջարկում են օգտագործել «Չարի վերջը» օպերայից այն երաժշտական հատվածը, որը պատկերում է աղվեսի մուտքը բեմ:
Սակայն, դաստիարակը երեխաներին հիշեցնում է, որ օպերայում աղվեսը երբեմն կանգ է առնում, նայում շուրջը, իսկ խաղի մեջ նա պետք է վազի արագ, որպեսզի շուտ բռնի հավիկներին: Ուրեմն ավելի հարմար է հորինել արագ, աշխույժ երաժշտություն:
Չնայած խաղի բովանդակությունը մի փոքր պարզունակ է այս խմբի երեխաների համար, բայց քանի որ իրենք են հորինում, այդ պատճառով էլ դառնում սիրելի խաղերից մեկը: Դաստիարակը երաժշտական ղեկավարի հետ պատրաստում է հավիկներին ու աղվեսին պատկերող գլխարկներ,որն ավելի մեծ բավականություն է առաջացնում երեխաների մեջ: Հետագայում գլխաձկները մնում են խմբասենյակուհի երաժշտական անկյունում, որպեսզի կարողանան ազատ ժամերին էլ խաղալ:
16

ԳԼՈՒԽ 2 ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՄԱՍ «ԱՐՋԸ եւ ՆԱՊԱՍՏԱԿՆԵՐԸ»
Այսպես, միջին խմբում, մինչ «Արջը եւ նապաստակները» խաղի ուսուցմանն անցնելը, դաստիարակը արջի եւ նապաստակի մասին կարդացել էր փոքրիկ պատմվածքներ, ցուցադրել համապատասխան նկարներ: Երաժշտաշարժական վարժությունների միջոցով սովորեցրել էր արջին եւ նապաստակին բնորոշ շարժումները: Պարապմունքի ժամանակ` խաղի բովանդակությունը ներկայացնելիս, երեխաներն իրենք բացատրեցին այդ կենդանիներին բնորոշ հատկանիշները. արջը քայլում է ծանր, հանգիստ` հոտոտելով իր շուրջը: Նապաստակները վախկոտ են, ցատկում են թեթեւ, անձայն, աշխույժ: Ապա երեխաներին առաջարկվեց լսել խաղին ուղեկցող երաժշտությունը եւ գուշակել, թե դրանցից յուրաքանչյուրը ո±ր կենդանուն է վերաբերում: Երբ հնչեց Գ. Չթչյանի «Նապաստակները պարում են» ստեղծագործությունը, երեխաներն իսկույն գուշակեցին, որ այդ կերպ նապաստակներն են ցատկոտում ուրախ եւ թեթեւ: Ա. Լուսինյանի «Արջուկների պարը» ստեղծագործության ժամանակ ասացին, որ դա արջն է` քայլում է ծանր ու հանդիսավոր:
Հետեւություն: Նախապես տարված նպատակային աշխատանքն օգնեց, որ երեխաները ճիշտ ընկալեն ստեղծագործությունների բնույթն ու կերպարները: Դա էլ իր հերթին հնարավորություն տվեց խաղի արագ ընբռմանը: Միաժամանակ խաղային կերպարները դարձան առավել արտահայտիչ ու պատկերավոր: Խաղն ավելի գրավիչ ու հետաքրքիր դարձնելու համար դաստիարակը նախօրոք պատրաստել էր արջի եւ նապաստակների գլխարկներ կարելի է կիրառել նաեւ դիմակներ¤:
Երեխաների ակտիվությունը մեծացնելու նպատակով հաճախ է փոխվում արջի դերակատարը:
«Նունիկի տոնը»
Շ. Բրուտյանի «Նունիկի տոնը» խաղի նպատակն է` ակտիվացնել երեխաների ինքնուրույնությունը, կարողանալ ընդօրինակել եւ գնահատել ընկերոջ ցուցադրած հաջողված շարժումները, ինչպես նաեւ զարգացնել ռիթմի զգացողությունը: «Նունիկի տոնը» խաղն իր մեջ ունի անակնկալ պահեր: Ուստի այն նպատակահարմար է օգտագործել այն օրերին, երբ նշվում է երեխաներից մեկի ծննդյան օրը: Այդ իրադրությունը երեխաների մեջ առաջացնում է դրական հույզեր, լավ
17

տրամադրություն, նոր, գեղեցիկ պարային շարժումներ հորինելու «հոբելյարին» ցուցադրելու ցանկություն: Նման առիթների ժամանակ, գտնվելով անկաշկանդ միջավայրում, երեխաներն ամեն անգամ կարող են հորինել նոր, հետաքրքիր պարային շարժումներ
«Անտառում»
Երբ երեխաները յուրացնեն Վ. Արարատյանի «Անտառում» երգը (խոսք` Վ. Տալյանի), կարելի է առաջարկել հորինել խաղ այդ բովանդակությամբ:
Երգը պատմում է այն մասին, թե ինչպես են երեխաներն ուրախ խաղում, վազվզում անտառում: Նրանք փորձում են բռնել թեթեւ-թեթեւ սավառնող թիթեռներին: Ժրաջան մեղուներն էլ ծաղկից ծաղիկ են անցնում եւ քաղցր նեկտար հավաքում:
Անհրաժեշտ է նախապես հիշեցնել մեղվին եւ թիթեռնիկին բնորոշ շարժումները, ցուցադրել համապատասխան նկարներ, կատարել դերերի բաշխում, հետո միայն անցնել խաղին: Խաղի ժամանակ յուրաքանչյուր երեխա աշխատում էր յուրովի պատկերել այս կամ այն կերպարը: Երբ երեխաներն անտառում զբոսնում էին , Լիլիթը ծաղիկներ էր քաղում, Նարեկը հիացած լսում էր թռչունների երգը, ծափ տալիս եւ ուրախանում: Արմենն ուզում էր թիթեռ բռնել,բայց ձեւացնում էր, թե չի կարողանում: Թիթեռնիկին հատկապես լավ էր պատկերում Աստղիկը: Նա վազում էր թեթեւ, անձայն` թափահարելով ձեռքերը: Մեղուները մոտենում էին ծաղիկներին եւ հյութ հավաքում:
18

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այսպիսով, երբեմն երեխան անհատական դերեր է կատարում, նրա մեջ զարգանում են այնպիսի ունակություններ, ինչպիսիք են` ինքնուրույնությունը, ակտիվությունը, նախաձեռնողականությունը եւ այլն:
Խաղերի ժամանակ զարգանում են նաեւ երեխաների ստեղծագործական ունակությունները: Դրան շատ բանով նպաստում են խաղային կերպարների մատչելիությունը, երաժշտության հուզականությունը, կարճ, պատկերավոր կամ բանաստեղծական խոսքը, երաժշտության արտահայտիչ կատարումը եւ այլն:
«Նախադպրոցական կրթական համալիր ծրագիրը» նախատեսում է ավագ խմբում զարգացնել երեխաների ստեղծագործական ընդունակությունները` բեմականացնել խաղային երգեր, խաղերի բովանդակության մեջ ներառել կերպարային շարժումների նոր տարբերակներ: Դրա համար անհրաժեշտ է անպայման զարգացնել երեխաների ստեղծագործական նախադրյալները: Ն. Ա. Վետլուգինան նշել է, որ ստեղծագործությունն անիմաստ է` առանց նախնական երաժշտական տպավորությունների կուտակման եւ արտահայտիչ շարժումներ կատարելու հմտությունների յուրացման:
Երեխաների մեջ բազմազան երաժշտական տպավորություններ ստեղծելու նպատակով պարապմունքների ժամանակ հետեւողականորեն պետք է կազմակերպել երաժշտության ունկնդրում:
Հայտնի է, որ երաժշտական խաղը, եթե համապատասխանում է երեխաների տրամադրությանը եւ ցանկություններին, առաջացնում է ակտիվություն, հետաքրքրություն: Դա էլ իր հերթին նպաստում է ուսուցանվող նյութի արագ ընկալմանն ու հետագա խորացմանը:
19

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. Շ.Շ. Մկրտչյան «Երաժշտությունը մանկապարտեզում»,
Երեւան, 1991թ.
2. Ս. Ա. Գալիկյան «Նախադպրոցական երաժշտական խաղերի եւ պարերի ձեռնարկ» Երեւան 1961թ.
3. «Նախաշավիղ» ամսագիր , Երեւան 3-4 2009թ
4. Зимина А. Н. «Основы музыкального воспитания и развития детей младшего возраրта» , Моրква, 2000г.
5. /tamtararam. ru/semya-i-deti/muzyka-v-povsednevnoj- zhizni- detej.
20


Պատկերասրահ

Ֆիլտրեր

Գնահատումներ
0
Ընդհանուր՝ 0
5
0%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ