Մեզ բախտ է վիճակվել աշխատել 21-րդ դարի ուսումնական հաստատությունում, ինչը մեզանից պահանջում է անընդհատ նոր մոտեցումների, առավել ռացիոնալ մեթոդների է գործունեության ավելի հետաքրքրաշարժ ու ժամանակակից ձևերի կիրառում արդի ուսուցումը կյանքի հետ կապելու, ուսուցման, դաստիարակման մեթոդներն ու ձևերը կատարելագործելու և ակտիվացնելու նոր պահանջներից ելնելով: Հենց այդպիսի գործունեության ձևերից մեկն էլ էքսկարպիաներն ու մշակութային այցերն են։
Նկատի ունենալով թեմայի արդիականությունը շատ կարևորելով ուսուցման ու դաստիարակության տվյալ գործունեության ձևը, իմ հետազոտական աշխատանքի կատարումը նպատակ ունի տեսական նյութի ուսումնասիրմամբ, էքսկուրսիաների և մշակութային այցերի իմ փորձից ներկայացմամբ, ևս մեկ անգամ կարևորել գործունեության այս ձևը, ներկայացնել դրանց արդյունավետությունը` սանի զարգացման գործում, կատարել առաջարկներ, որոնք կնպաստեն դրա ակտիվացմանը։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ