Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք
32

Խ. Ավովյանի անվան հայկական պետական

մանկավարժական համալսարան հիմնադրամ

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Հեքիաթի նկատմամբ հետաքրքրության ձևավորումը

կրտսեր նախադպրոցական տարիքում

Կատարող՝ Աննա Բերակչյան

Ղեկավար՝ Ա. Խուգեյան

ԵՐԵՎԱՆ 2023

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն-----------------------------------------------------------------------3

Հեքիաթի նկատմամբ հետաքրքրության ձևավորումը կրտսեր նախադպրոցական տարիքում ---------------------------------------------------------------------------4

Հեքիաթի դերը երեխայի կյանքում -----------------------------------------------9

Գործնական աշխատանք---------------------------------------------------------16

Եզրակացություն ------------------------------------------------------------------17

Գրականույան ցանկ --------------------------------------------------------------19

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հեքիաթները մեծ հետաքրքրություն ենառաջացնում ոչ միայն նախադպրոցական տարիքիերեխաների մոտ, այլև կրտսեր դպրոցականների` անկախ նրանց մտավոր ներուժից ուկարողություններից:

Հեքիաթը հարուստ և շքեղ աշխարհ է։ Հեքիաթներըամենաբարձր ստեղծագործություններն են, նույնիսկհանճարները հեքիաթներ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթի են ձգտում։ Նախադպրոցականտարիքի երեխաների մոտ շատ կարևոր դեր էկատարում հեքիաթը։ Ժամանակակից կրթականհամակարգի նպատակներից մեկն է՝ երեխային տալայնպիսի կրթություն, որը նրան հնարավորությունկտա ոչ միայն լսել, այլ ձեռք բերել ինքնուրույնմտածելու և գործելու կարողություններ ևհմտություններ, անկաշկանդ արտահայտվելուհնարավորություն կընձեռնի և այդ հմտություններնու կարողությունները կկիրառի գործնականում։

Հեքիաթային սյուժեները տարաբնույթ են: Կախված սյուժեից և գործող անձից՝ կարելի էառանձնացնել հեքիաթների մի քանի խմբեր:Հեքիաթներ կենդանիների մասին, կենդանիների ևմարդկանց փոխազդեցությունների մասին: 3-5 տարեկան երեխաների համար ավելի մոտ ևհասկանալի են կենդանիների մասին հեքիաթները: Այդ տարիքում երեխաները հաճախիդենտիֆիկացնում են իրենց կենդանիների հետ, հեշտությամբ կերպարանապոխվում են, կրկնօրինակում կենդանիների վարքը: Այդպատճառով կենդանիների մասին հեքիաթներըավելի լավ կարող են օգնել փոքրիկներին՝ կյանքիփորձը փոխանցելու համար:

ԹԵՄԱՅԻ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հեքիաթն այնպիսի ժանր է, որի մասին խոսել են երեկ, խոսում են հիմա և կխոսեն վաղը: Հեքիաթին անդրադարձել են Թումանյանը, Աղայանը, Ռոդարին,

Պուշկինը, Կոլլոդին, Անդերսենը, Գրիմ եղբայրները, Սուրեն Մուրադյանը և այլոք: Հեքիաթներն այսօր էլ շարունակում են ստեղծվել և իրենց անմիջականությամբ, պարզությամբ, լավատեսությամբ ու գրավչությամբ հուզել ընթերցողներին: Հեքիաթի միջոցով գրականությանմեջ դրսևորվում է այս կամ այն ժողովրդի ազգայինկերպարը, նրա կենսագրությունը, մտածողությանձևը: Իսկ ահա հեքիաթների դերը մանուկներիստեղծարարության զարգացման գործում ինչպեսմիշտ, նույնպես և այսօր արդիական է:

ՆՊԱՏԱԿԸ

Թեմայի նպատակն է պարզաբանել հեքիաթի դերը կրտսեր դպրոցականների ստեղծարարության զարգացման և անձի ձևավորման գործընթացում:Աշխատանքի նպատակից բխում են հետևյալխնդիրը.

1.Երեխայի մտածողության, խոսքի ևհաղորդակցական կարողությունների ձևավորման գործընթացի առանձնահատկությունների ուսումնասիրություն:

Հեքիաթի նկատմամբ հետաքրքրության ձևավորումը կրտսեր նախադպրոցական տարիքում

Սկսած 5.5 տարեկանից՝ երեխան իրեն իդենտիֆիկացնում է մարդկային կերպարների՝ արքայազնների, թագուհիների, հրաշագործների, զինվորների և այլոց հետ: Տարիքի հետ երեխայի մոտ ավելի մեծանում է հետաքրքրությունը հեքիաթների հանդեպ: Նա սկսում է ընթերցել հեքիաթներ, պատմություններ տարբեր կերպարների մասին՝ փորձելով կրկնօրինակել վարքային տարբեր մոդելներ և դերեր:

Խոսքի և ինտելեկտուալ զարգացման արդյունավետ միջոց է մոդելավորումը, որի շնորհիվ երեխաները սովորում են միասին ներկայացնել հիմնական օբեկտների բնութագիրը: Նախադպրոցական տարիքի դիդողական նյութն առավել հեշտ է յուրացվում, քան խոսքայինը:

Սարսափ հեքիաթներ: Հեքիաթներ չար ուժերի, կախարդների, գերբնական ուժերի մասին: Որպես կանոն, 6 տարեկանից սկսած, երեխաները սկսում են ինտենսիվ կարդալ և միմյանց պատմել հեքիաթ- սարսափներ: Հեքիաթ- սարսափների և չար ոգու մասին պատմությունների միջոցով երեխաները մասամբ վերեպրում են իրենց վախերը: Դրանք կարելի է օգտագործել երեխաների և դեռահասների խմբերում սթրեսակայունության բարձրացման և լարվածության թուլացման համար: Այս դեպքում սովորոբար 2 կանոն է մտցվում՝ պատմությունները պետք է պատմել վախազդու ձայնով՝ ձգելով ձայնավորները և խոսքը երկարացնելով:
Կենցաղային հեքիաթներ: Այնտեղ հաճախ պատմվում է ընտանեկան կյանքի դժվարությունների, կոնֆլիկտային իրավիճակների լուծման ձևեր: Սրանք անփոխարինելի դեր են խաղում ընտանեկան խորհրդատվության և այն դեռահասների հետ աշխատանքում, որոնք խնդիրներ ունեն ընտանեկան փոխհարաբերություններում:
Դիդակտիկ հեքիաթներ: Դրանք ստեղծվում են մանկավարժների կողմից՝ ուսումնական նյութը ամրապնդելու նպատակով, որոնց ժամանակ աբստրակտ սիմվոլները /թվեր, ձայներ, բառեր, թվաբանական գործողություններ և այլն/, կենդանանում են, ստեղծվում է աշխարհի հեքիաթային պատկեր, որտեղ նրանք ապրում են: Դիդակտիկ հեքիաթները կարող են բացահայտել որոշակի գիտելիքների կարևորությունը և իմաստը:Դիդակտիկ հեքիաթների ստեղծման ալգորիթմը հետևյալն է

1. Մուտք հեքիաթային աշխարհ, որտեղ ապրում է կենդանացած սիմվոլը: Պատմություն այդ աշխարհի սովորությունների, օրենքների մասին:
2. Բարեկեցության ջախջախում, խախտում: Քանդողի դերում կարող են հանդես գալ չար հեքիաթային հերոսները՝ վիշապ, կախարդ, տարերային աղետները՝ քամի, փոթորիկ, ծանր հուզական վիճակները՝ տխրությւոն, թախիծ, մենակություն:
3. Դիմում երեխային: պարզաբանվում է, որ միայն մարդը,որն ունի խանդավառ սիրտ և գիտելիքներ, կարող է ամեն ինչ փրկել: Դրա համար, որպեսզի վերականգնվի աշխարհը, պետք է կատարել որոշակի առաջադրանք:

Հեքիաթը լինելով հայ ժողովրդական բանահյուսության ամենահին, ամենատարածված ու ամենահարուստ ժանրերից մեկը, երբեք չի կորցնում իր արդիականությունը:Հեքիաթներն ստեղծվել են մարդկային հասարակարգի մանկության շրջանում ժողովրդի կողմից, երբ մարդն ի վիճակի չէր թափանցելու շրջապատի բնական ու հասարակական երևույթների էության մեջ, ըմբռնելու դրանց միջև եղած պատճառա-հետևանքային կապը: Հեքիաթների ստեղծման պատճառ են հանդիսացել մարդկանց երազանքները, իղձերը, դժվար ապրելակերպը, ձգտումը առավել լավ, բարվոք կյանքի: Վաղ ժամանակներից մարդիկ երազել են կառավարել բնության ուժերը, ըմբռնել աշխարհում տեղի ունեցող ամեն ինչ, երազել են ազատ աշխատանքի, արդարության և երջանկության մասին: Բոլոր երկրներում մարդկանց երազանքները նման են եղել, բայց ամեն մի ժողովուրդ դրանք արտահայտել է յուրովի: Ժողովրդական այդ երազանքներից ու ակնկալիքներից էլ ծնունդ է առել հեքիաթների զարմանահրաշ աշխարհը, որն ապրում և գոյատևում է իր հատուկ օրենքներով: Այն որպես բանավոր զրույց փոխանցվել է սերնդից սերունդ և եկել հասել մինչև մեր օրերը: Թեման շատ արդիական է, որովհետև տարիներ հետո էլ դրանք հետաքրքրում են փոքրերին և պատանիներին սովորեցնելով սիրել հայրենիքը, մայրենի լեզուն, հարգանք աշխատանքի և աշխատավոր մարդկանց հանդեպ: Հեքիաթն այն հզոր միջոցն է, որը կապ է ապահովում տարբեր ժամանակահատվածներում ապրած մարդկանց միջև: Այսօր էլ շարունակում են ստեղծվել ու հուզել ընթերցողներին իրենց անմիջականությամբ, պարզությամբ ու խոր լավատեսությամբ: Հեքիաթըմանկությունը հարստացնող հրաշք է, այն մանկան մեջ մշակում է գեղեցիկ զգացողություն, ճաշակ, հետաքրքրությունների ուղղվածություն, մասնագիտական կողմնորոշում, ստեղծարարություն, հարստացնում նրա գիտելիքները, հղկում է բնավորությունը, սերմանում շիտակություն, ազնվություն, հայրենասիրություն: Այն այցելում է մանկության ամենավաղ շրջանում և իր իմաստուն խորհուրդներով ու կենսունակությամբ ուղեկցում ամբողջ կյանքի ընթացքում: Այն ունի դաստիարակչական հզոր արժեք: Այն միաժամանակ բանավոր կապակցված խոսքի, մտածողության և ստեղծարարության զարգացման արդյունավետ միջոց է: Հեքիաթը գեղեցիկ հյուսվածք է, գունագեղությամբ ու գեղարվեստական հնարքներով առանձնացնող ժողովրդական լեզվով համեմված մի գոհար: Հեքիաթի բովանդակության հետաքրքրաշարժությունը, դեպքերի զարգացման հաջորդականությունը,հերոսների բնավորության պարզությունը,հաճախակի կրկնվող սկիզբն ու բազմաթիվ արտահայտությունները, հաճելի ավարտը, մատչելի գաղափարն ու ենթատեքստը հեշտացնում են ընթերցումն ու դարձնում ցանկալի:Այդ է պատճառը ,որ թե՛ մեծերը, թե՛ փոքրերը միևնույն հեքիաթը կարդում են բազմիցս՝ ամեն անգամ նրանում հայտնաբերելով նորը, ուսանելին,գրավիչն ու հետաքրքիրը: Հետազոտական աշխատանքի շրջանակներում մեր առաջ խնդիր ենք դրել ուսումնասիրել հեքիաթների դերը երեխաների ստեղծարարության զարգացման գործում:
Ստեղծագործության զարգացման, ինչպես նաև աշխատանքում սովորողների ստեղծարար մոտեցման ինքնուրույնության, նախաձեռնողականության դրսևորման կարևորությունը բազմիցս նշվել և կարևորվել է Տ.Բյուզենի, Պ.Տորրենսի, Ռ. Շտենբերգի աշխատություններում, որոնք առավելապես անդրադարձել են ստեղծագործականության հոգեճանաչման և զարգացման հիմնախնդիրներին՝ վերլուծելով և առաջարկելով այնպիսի մեթոդներ, որոնք թույլ կտան ոչ միայն հետազոտել անձի ստեղծագործականությունը, ինքնուրույնությունը, այլև ուղղորդել վերջինիս զարգացմանը և նպաստել նրա դրսևորմանը: Ստեղծագործականության էությունը դիտարկվում է Լ.Գիլֆորդի, Ֆ.Վիլյամսի, Ա.Գրեցովի և այլոց հայեցակարգերում: Ա.Գրեցովի գրքում առանձնացված են ստեղծագործ անձին բնորոշ առանձնահատկությունները: Դրանք են՝ ինքն իրեն որպես ստեղծագործ անձ ընկալելը, յուրօրինակությունը, անկախությունը,ռիսկի հակվածությունը, եռանդը,անհասկանալի և բարդ երևույթների նկատմամբ հետաքրքրությունը, նորի հանդեպ ընկալունակությունը, միայնության պահանջը, ինտուիցիան:Ամերիկյան հետազոտող–մանկավարժ Պոլ Տորրենսը իր աշխատության մեջ նշել է, որ ստեղծարարությունը ոչ թե հատուկ,այլ ընդհանուր կարողություն է ,որը հիմնվում է ընդհանուր ինտելեկտի, անձնային որակների և արդյունավետ մտածողության կարողության վրա: Ստեղծարարությունը դրսևորվում է խնդիրը յուրօրինակ տեսնելու մեջ: Այսպիսով, կարող ենք նշել,որ ստեղծարարությունը ուսումնական գործընթաց է ,որի նպատակը ստեղծագործ մարդ ձևավորելն է, ով հավատում է իր ուժերին, նախաձեռնող է, ինքնու րույն, վստահում է շրջապատին , ողջ աշխարհին: ​ Հեքիաթըպատմել սովորեցնելիս կարելի է գործածել նաևուսուցչի կամ երեխաների «կազմած» նկարներովպլանը: Սա պատմելու կարողության ձևավորմանառաջին փուլն է: Հեքիաթի բովանդակությանվերարտադրումը կարելի է իրականացնել ինչպեսշարունակելով, այնպես էլ ընտրովի, շարքերով, խմբերով, դերերով և այլն:

Հեքիաթը երեխայի առաջին շփումն ուպատկերացումն էիր շրջապատող աշխարհի ումարդկանց, երևույթների, բնության հանդեպ, հեքիաթներում է նա տեսնում ու լսում չարի ու բարու, պայքարի, հաղթանակի մասին, լսում է գեղեցիկի ուտգեղի մասին, սկսում տարբերակել լավն ու վատը, երևակայություն է զարգացնում: Ու հենց այստեղ էլձևավորվում է երեխան որպես անհատ ուձևավորվում են նրա հայացքներն ամեն ինչիհանդեպ: Բոլորիս մանկությունից մինչև ծերությունուղեկցում են հեքիաթները: Սկզբում հեքիաթում ենքկարդում, հետո արդեն իրական կյանքում փնտրումգտնում Քաջ Նազարին, Փանոսին, Հուռուն, Անխելքմարդուն և այսպես շարունակ:

Երեխային հեքիաթ պատմելուամենանպատակահարմար տարիքը 3 տարեկանն է: Սակայն դա չի նշանակում, թե դրանից շուտ չիկարելի երեխային հեքիաթ պատմել: Պարզապեսպետք է ընտրել համեմատաբար պարզ սյուժեունեցող հեքիաթներ, որտեղ ի սպառ բացակայում ենսարսափելի տեսարանները: Դաստիարակըհանդիսանում է միջնորդ՝ հեղինակի և երեխաներիմիջև, քանի որ երեխաները կարդալ չգիտեն, մեծահասակի հաղորդումով է պայմանավորվածերեխաների ըմբռնումը։ Հաղորդման ձևերը 2-ն են՝կարդալ գրքից և պատմել։

Մինչև 3 տարեկան՝ հեքիաթը պետք է պատմելզվարճալի ձևով, ուրախ տրամադրությամբ, հարուստ դիդակտիկ նյութերով: 3-4 տարեկաներեխաներին կարելի է դասական սյուժեով, ժողովրդական հեքիաթներ պատմել, որոնք չպետք էշատ երկար լինեն, այլապես երեխան կձանձրանա ևչի ցանկանա լսել մինչև վերջ:

Երեխաները սիրում են կենդանական հեքիաթներ, որտեղ կենդանիներն են հերոսներ, նրանք խոսումեն, գործում, խնդիրներ լուծում: Կրտսեր խմբիերեխաների համար նպատակահարմար է պատմելկենդանական հեքիաթներ, ինչպես նաևկենցաղային հեքիաթներ, որի միջոցով երեխաներըընկալում և սերտում են սոցիալական դերերը:

ՀԵՔԻԱԹԻ ԴԵՐԸ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔՈՒՄ

Հեքիաթը հայ ժողովրդական բանահյուսությանամենահին, , ամենատարածված և ամենահարուստժանրերից մեկն է: Նրա ստեղծողն ու պահպանողըմիայն ժողովուրդն է: Այն բանավոր, արձակպատմվող հրաշապատում ստեղծագործություն է՝հիմնված երևակայական հնարանքի վրա, հնարանք, որի բազմապիսի և ավանդական ձևերը չենկրկնվում բանահյուսության որևէ այլ ժանրում: Հեքիաթը սկզբնապես սերտորեն կապվել էառասպելաբանության, դիցաբանության հետ: Նրանում պատկերված անիրական, անբնականաշխարհին հավատում են լսողները: Նրանցհրապուրում են ոչ միայն բացառիկ դրություններն ուանակնկալները, այլև երևակայական կեղևովպատած ժողովրդական այն իդեալներն ուգաղափարները, այն լավագույնն ու բաղձալին, այնհարուստ կենսափիլիսոփայությունը, որոնցովողողված են հեքիաթները: Հեքիաթներումարտացոլված են ժողովրդի աշխարհզարգացման ուաշխարհայացքի բովանդակությունն ու բնույթը, դարավոր պայքարը կեղեքիչների դեմ, նրաազատատենչ և ըմբոստ ոգին, խաղաղ ստեղծագործաշխատանքի անկոտրում ձգտումը, ժողովուրդներիբարեկամությունը, նրա վառ հայրենասիրությունը, լավատեսությունը և բոլոր այն լավագույնը, ինչ ձեռքէ բերել նա իր պատմական զարգացմանճանապարհին: Ուշինսկին հեքիաթների մեջ տեսնում էր ժողովրդի հանճարի ուժը, նրա հզորերևակայությունը: Հեքիաթները սովորաբարբաժանվում են երեք խմբի, որոնցից առաջինը՝կենդանական, երկրորդը՝ հրաշապատում կամկախարդական, իսկ երրորդը՝ իրապատում կամկենցաղային, երգիծական հեքիաթները: Կենդանական հեքիաթները գալիս են վաղնջականժամանակներից և կապված են նրանց ընտելացմանառաջին փորձերի հետ : Ապրելով բնության ծոցում՝մարդը շատ հաճախ շփվում էր նաև վայրիկենդանիների հետ և ձգտում հասկանալ նրանց: Կենդանական հեքիաթները ժողովրդի մանկությանշրջանի ստեղծագործություններ են, որոնց համարբնորոշը ողջ առարկայականի և հատկապեսբնության երևույթների և կենդանիներիանձնավորումն է, մարդկայնացումը: Երեխաներիհամար միշտ էլ տարօրինակ է եղել այնհանգամանքը, թե ինչու իրենք խոսում են, իսկկենդանիներն ու բույսերը չեն խոսում ևմիանգամայն հավանական են համարում նրանցխոսելու կարողությունը: Այդ կարգի հեքիաթներիմեջ կենդանիներն ու գազանները մարդուբարեկամներն են, նրա հավատարիմօգնականները: Նրանց գազանային գիշատիչհատկանիշները ետ են մղված. առավել ցայտուն էարտահայտված մարդկայինը, քան կենդանականը: Հանգամանքների բերումով նրանք մերթ զայրանումեն, մերթ հանդարտվում, մերթ ատում են, մերթսիրում, մերթ տխրում են, մերթ ուրախանում, և այդնույն զգացողությունները փոխանցվում ենփոքրիկներին: Ծագումով և կազմավորմամբհամեմատաբար հին են նաև հրաշապատում կամկախարդական հեքիաթները: Դրանք սովորաբարսկսվում են <Լինում է, չի լինում>, <Ժուկով-ժամանակով> արտահայտություններով: Այսհեքիաթներում ամեն ինչը հորինված է, տեղը,ժամանակը՝ անորոշ: Այս հեքիաթներում մեծտեղ է տրվում սյուժեի զարգացմանն օգնողարտաքին ուժերին՝ հրաշք թռչուններին, իմաստունին, թռչող ու խոսող ձիերին, շանը, կատվին, ոգիներին, ծեր կանանց, վհուկներին, անշունչ առարկաներին (սփռոց, թաշկինակ, մատանի, թռչող գորգ, կախարդական փայտիկ) ևայլն: Իրապատում կամ կենցաղային հեքիաթներումիսպառ բացակայում են երևակայական հնարքները: Այստեղ նկարագրվում են հասարակական կյանքը, մարդկային, դասային ու դասակարգայինփոխհարաբերությունները իրական գույներով: Նրանց մեջ մեծ տեղ է գրավում սատիրան, որըխորապես սոցիալական է ու սպանիչ: Ծաղրվում էհիմարությունը, տգիտությունը, ծուլությունը, երկչոտությունը և այլն: Իրապատում հեքիաթներիդրական հերոսներն են՝ գյուղացին, աշխատավորը, ծառան և այլք, բացասականը՝ տերը, դատավորը: Հեքիաթի հիմքում ընկած է շահագործողի ևշահագործվողի միջև ընկած պայքարը, որնավարտվում է շահագործվողի հաղթանակով: Ուսումնասիրելով հեքիաթների տարատեսակները ևառանձնացնելով յուրաքանչյուրի առանձնահատուկգծերը՝ դժվար չէ նկատել, թե ինչ կարևորնշանակություն ունեն դրանք երեխաներիմարդասիրական, բարոյական, գեղագիտականարժեքների ձևավորման, նրանցընդունակությունների բացահայտման, մտածողության և ստեղծագործականերևակայության զարգացման գործընթացում: Ըստայդմ կարելի է ասել, որ հեքիաթները դարերշարունակ կրթել և դաստիարակել են մանուկներին, առաջացրել սեր աշխատավոր ժողովրդինկատմամբ և ատելություն տիրողների ուբռնակալների հանդեպ:

Հեքիաթն ունի հսկայական նշանակություն կրտսերնախադպրոցականների ուսուցման գործընթացում: Այն համարվում է նրանց տրամաբանական, ճանաչողական, խոսքային ընդունակություններիբացահայտման ու զարգացման միջոց: Այդտարիքում երեխային անհրաժեշտ է (արտաքինմիջավայրի հետ շփվելու և հաղորդակցվելու համար) ձևավորել խոսք: Այսինքն՝ լեզվի միջոցով երեխանզարգանում է: Լեզուն մտքի նյութականարտահայտությունն է, և երեխան դա կիմանամիայն այն ժամանակ, երբ իմաստի հետ միասինընկալի վառ հուզական երանգավորումը, մայրենիբառի երաժշտության կենդանի թրթիռը: Եթեերեխայի համար հեքիաթ ենք ընթերցում կամպատմում, ապա անպայման պետք է թույլ տանք, որերեխան այդ նույն հեքիաթը պատմի, որիհետևանքով էլ կզարգանա նրա խոսքը: Իսկերեխաների մոտ կապակցված խոսք կառուցելուկարողությունը ոչ միայն անհրաժեշտ է մայրենիիդասերին, այլև ցանկացած այլ առարկայիուսումնասիրման համար: Հեքիաթներըմաթեմատիկային նույնքան հարկավոր են, որքանմաթեմատիկան հեքիաթին: Դրանք անհրաժեշտ ենպոեզիային, երաժշտությանը, երազանքին, քաղաքական պայքարին, կարճ՝ ոչ միայն անրջողին, այլև յուրաքանչյուր լիարժեք մարդու:Փաստորենհեքիաթը համարվում է այն սկզբնականը, այնառաջնայինը, որի միջոցով ինքնաբերաբարբացահայտվում են երեխաներիընդունակությունները: Երբ երեխան արդենկարողանում է պատմել հեքիաթը, կարելի է նաև այնբեմականացնել, որի ժամանակ երեխան ամբողջությամբ մտնում է հեքիաթի հերոսների դերիմեջ, ավելի պատկերավոր ու գունեղ է դառնում նրահամար հեքիաթը: Իսկ որպեսզի երեխանկարողանա հորինել, անհրաժեշտ է զարգացնել նրաստեղծագործական երևակայությունը, որին օգնում էհեքիաթներ ընթերցելը, ապա՝ պատմելը, որոնք հզորմիջոց են բանականության և բարի, մարդկայինզգացմունքներ դաստիարակելու համար: Հեքիաթնանշուշտ այն հիանալի միջոցներից մեկն է, որիմիջոցով կարող ենք հնարավորություն տալ, որերեխան առանց դժվարության հորինիզարմանահրաշ պատմություններ: Երեխայիպատմություն հորինելը ստեղծագործականգործողություն է, որը տվյալ դեպքում հետաքրքրում էստեղծագործական կայծի բացահայտմանտեսանկյունից: Երեխան հեքիաթի միջոցովարտահայտում է իրեն հուզող հարցերը, իրավիճակները։ Շատ նուրբ և աննկատ երեխանխոսում է իր խնդրի մասին. Օրինակ՝ եթե մենքերեխային առաջարկում ենք հորինել հեքիաթ միերեխայի մասին, (նախօրոք մենք արդեն ծանոթ ենքերեխային անհանգստացնող երևույթների մասին) նա այդ հեքիաթի հերոսի փոխարեն իրեն էներկայացնում, բայց ասում է հերոսի անունը։Այսինքն, նա իրեն հուզող վիճակը և հարցը դնում էհերոսի անվան տակ,նման կերպ կարող ենքերեխայի խնդիրը հասկանալ, երբ անավարտպատմությունը առաջարկենք վերջացնել։ Մենքգիտենք, որ հեքիաթներում միշտ բարին հաղթում էչարին, հեքիաթի լեզուն հասկանալի է երեխային, քանի որ այնտեղ սահմանափակումներ

չկան, կարող ենք խաղի հետհամատեղ կազմակերպել հեքիաթի կառուցումը, պատմումը։ Հեքիաթի միջոցով երեխանծանոթանում է իրեն շրջապատող աշխարհին

և մարդկանց։ Կարողանում է ստեղծելիրավիճակներ, որոնք կարող են անհավանականթվալ իրական կյանքում, զարգանում էերևակայությունը և

աշխարհընկալումը։ Հեքիաթի միջոցով երեխանհասկանում է կյանքի տարբեր իրավիճակները, իրար հակասող մի շարք իրավիճակներ։ Հեքիաթումհանդիպում են աղքատ-հարուստներ, տգեղ-գեղեցիկներ, թույլ-ուժեղներ, վախկոտ-համարձակներ, և երեխան լսելովառաջարկված հեքիաթը՝ իրեն պատկերացնում էգլխավոր հերոսի փոխարեն, իրեն բնորոշհատկանիշներով։ Եթե տղա է, ապա քաջ, համարձակ, բարի, աշխատասեր, եթե աղջիկ է, ապա համեստ, գեղեցիկ, բարի և այլն։

Ծնողները, երեխաների հետ որևէ հարցի շուրջխոսելու համար դժվարանում են, հաճախ չգիտեն՝ինչպես բացատրել միտքը, բայց կա շատ պարզմիջոց, որոնք մեծահասակները մոռացության ենմատնել։ Դա հեքիաթն է, որի մեջ մեծահասակը ինքըպետք է երևակայի և ընկղմվի այդ հրաշքներիաշխարհ։ Պետք է հասկանալ, որ երեխային այսաշխարհից ավելի հեշտությամբ է ինֆորմացիահասնում իր աշխարհի մասին։ Այստեղ երեխաներըձևավորում են իրենց «ես»-ը, դառնում են ավելիանկաշկանդ, տրված և ստեղծված իրավիճակումհնարամտություն ցուցաբերում, երեխան հույսըդնում է իր վրա և փորձում է ինքնուրույն լուծելխնդիրը։ Հեքիաթի ավարտից հետո կարող ենհարցերի միջոցով կատարել ամփոփում, նկարել, ծեփել կերպարներ, կամ թողնել իր երևակայությանը։
Հարցեր կարելի է առաջադրել, թե ինչ կփոխերհեքիաթում, ինչն էր ավելորդ, կամ ինչ կավելացներերեխան։ Երեխան պետք է հստակ պատկերացումունենա այն մասին, որ գոյություն ունի հեքիաթայինիրականություն, որը տարբեր է գոյություն ունեցողիրականությունից։ Սովորաբար այսպիսիտարբերակման հմտությունը ձևավորվում է երեխայիմոտ 3,5-4 տարեկանում, չնայած, անհրաժեշտ էհաշվի առնել երեխաի զարգացման անհատականառանձնահատկությունները։ Հեքիաթներիհերոսների գործողությունները մեծհուզականությամբ են ընկալվում երեխաներիկողմից և խորը հետք թողնում նրանց բարոյականզգացմունքների և պատկերացումների վրա: Հեքիաթների հերոսական կերպարներըընդօրինակման արժանի բարոյական նմուշներ են: Բարոյական դաստիարակության ընթացքումանգնահատելի է բնության դերը, բնության հետշփման ընթացքում ստացած դրական հուզականլիցքավորումը:

Երեխաների մոտ բարոյական պատկերացումներիձևավորմանը նպաստող հեքիաթի վառ օրինակ էԴերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ մուկիկը»: Հեղինակի ուղերձն այն է, որ պետք է չափի զգացումունենալ, ագահ չլինել, սրանք վարքագծի նորմեր են: Հեքիաթում նկարագրվում է մուկիկի դրական, ուրախև լավատես կերպարը, ով սիրում է երգել ու պարելանառիթ, ինչը անձնական փորձով սովորեցնում էապրել ուրախ, լինել կենսուրախ, կյանքի նկատմամբդրական վերաբերմունք է առաջացնում: Հեքիաթըսկսվում է անծանոթ բառերով և ապահովումհարուստ բառապաշար: Հեղինակը շեշտում է, որ միօր լավ, մի օր վատ՝ քիչ թե շատ ապրուստ ուներ, ուտում էր, իր բնում ապրում, քեֆ անում, խաղում: Սովորեցնում է գնահատել այն, ինչ ունենք, որպեսզիմի օր վատ, մի օր լավ ապրուստը չազդի կյանքիորակի, մարդու տրամադրության, կյանքի հանդեպունեցած լավ վերաբերմունքի նկատմամբ: Ուսուցանում է, որ յուրաքանչյուրն ունի անուն ևազգանուն, որ ցանկացած ուտելիքի, կերակուրիհանդեպ անհրաժեշտ է հետաքրքրությունցուցաբերել և պետք է փորձել: Բայց որքան էլ գոհլինենք կյանքից, պետք չէ բավարարվել ունեցածով, պետք է ձգտում ունենալ փոխել որևէ բան դեպիլավը: Ստեղծել նոր նպատակներ ու փորձել ամենկերպ ջանք չխնայել՝ նպատակին

հասնելու համար (բարոյական որակ): Սովորեցնումէպատասխանատվություն կրելսեփականարարքներիհամար:Հեքիաթիմիջոցովհեղինակընպաստում է նաև ինքնավերլուծության, սեփականսխալների գիտակցմանը «Ինչի՞ս էր պետք կոկոսը, լավ չէ՞ր իմ տուն, իմ փոսը, հիմի տե՜ղն է քեզ, Պույպո՜ւյ»: Բայց խոչնդոտը հաղթահարելուց հետո չիընկճվում, նորից նույն կենսուրախ մուկիկն է մնում:

Հեքիաթներ չար ուժերի, կախարդների, գերբնականուժերի մասին։ Որպես կանոն, 6 տարեկանիցսկսած, երեխաները սկսում են միմյանց պատմելհեքիաթ-սարսափներ։ Հեքիաթ- սարսափների և չարոգու մասին պատմությունների միջոցով երեխաներըմասամբ վերապրում են իրենց վախերը։ Դրանքկարելի է օգտագործել երեխաների և դեռահասներիխմբերում սթրեսակայունության բարձրացման ևլարվածության թուլացման համար։ Այս դեպքերում, սովորաբար, երկու կանոն է մտցվում՝պատմությունները պետք է պատմել վախազդուձայնով՝ ձգելով ձայանվորները խոսքըերկարացնելով։

Միջին նախադպրոցական տարիքի երեխաների կապակցված խոսքի զարգացման նպատակով կիրառվում են գրաֆիկական սխեմաներ, սխեմատիկ մոդելներ, պատմում կազմելու սխեմաներ, դրանք հանդիսանում են դիդակտիկ նյութ և նպաստում են.

1. բառապաշարի հարստացում

2. պատմվածքներ կազմելու ունակության զարգացմանը

3. հանելուկներ կազմելու և գուշակելու

4. գեղարվեստական ստեղծագործություններ վերապատմելու

5. ոտանավորի ուսուցմանը

Մոդելների կիրառումը հաջողությամբ օգտագործվում է նաև որպես երեխաներին գեղարվեստական գրականության հետ ծանոթացման միջոց, որն իրականացվում է 2 փուլով՝

1-ին փուլում մոդելներն ընդգրկվում են միայն հեքիաթի վերապատմման ժամանակ:

2-րդ փուլում արդեն ստեղծագործելու գործընթացն է և ուղղված է պատմվածքների, հեքիաթների, հորինելուն:

Մոդելավորման մեթոդով պարապմունքի հիանալի տարբերակ է, «Երեք խոզուկների» հեքիաթը, որտեղ հեքիաթի հերոսներին փոխարինում են մոդելները: Երեխաները ծրարներով հեքիաթի հերոսներին համապատասխան մոդելները, սկսում են դրանք դասավորել հեքիաթի հերթականությամբ, իսկ վերջում, մի քանի երեխա կարող են վերապատմել իրենց մոդելներով կազմված հեքիաթը: Երեխան սովորում է մտածել, սովորում է խոսել, բայց այնուամենայնիվ, նա կատարելագործում է խոսքը, մտածել սովորելով:

Գործնական Աշխատանք

Գործնական աշխատանքիս նպատակն է նպաստելկրտսեր նախադրոցական տարիքի երեխաներիխոսքի, հաղորդակցական կարողությունների, հուզական զարգացման և բարոյականպատկերացումների ձևավորմանը հեքիաթիմիջոցով:

Աշխատանքի Գործնական և ՏեսականՆշանակությունը

Աշխատանքում փորձ է կատարվել տեսականորենառաջադրել հեքիաթների

գործնական կիրառելիությանը նպաստող մի շարքտեսակետներ, կատարել
ընդհանրացումներ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, հեքիաթների հիմնական նպատակն էզարգացնել երեխայի
երևակայությունը և ստեղծագործականպոտենցիալը: Հեքիաթները օգնում են ճիշտ ևտրամաբանական խոսք կազմել: Ուստիանհրաժեշտ է հեքիաթների տարբեր տեսակներիառկայությունից ընտրելով համապատասխանը՝նպաստել երեխայի
աշխարհաճանաչողական, երևակայական, ստեղծագործական և խոսակցական
մակարդակների իրացմանը համապատասխանմեթոդների կիրառմամբ: Ելնելով տեսականվերլուծությունից և փորձարարական արդյունքներիամփոփումից, կատարել եմ հետևյալեզրակացությունները.

Թեև դժվարին, բայց լուծելի խնդիր է դպրոցահասակերեխաների մոտ ստեղծարարության զարգացումըայն միտումով, որ նա ունենա ուրույն մտածողության, վառ երևակայության, ինքնազարգացման ուառաջընթացի մեծ ձգտում: Ժամանակակիցմեթոդները տալիս են մեզ այդհնարավորությունները:

Հեքիաթները նպաստում են երեխաներիստեղծարարության, ինքնուրույնությանզարգացմանը: Ստեղծագործական ներուժ ունեցողերեխաները տարբերվում են իրենցմտածելակերպով, ինչպես նաև իրենց տարիքիհամար միջինից բարձր ինտելեկտով:

Հեքիաթն ունի դաստիարակչական հզոր արժեք, բարոյական կարևոր սկզբունքներ, որոնք ոչ թեներկայացվում են իբրև քարոզ, այլ արտահայտումեն հերոսների արարքների, խոսքերի միջոցով: Հենցայս հանգամանքն էլ ուժեղացնում է երեխայի հոգու, զգացմունքների և համոզմունքների վրա հեքիաթիթողած ազդեցությունը: Հեքիաթը միաժամանակստեղծագործական ունակությունների, բանավորկապակցված խոսքի զարգացման արդյունավետմիջոց է: Մանկական հեքիաթները ընդլայնում եներեխայի բառապաշարը, օգնում են ճիշտ ևտրամաբանական խոսք կազմել: Կարևոր է նաև այն, որ հեքիաթները երեխայի խոսքը դարձնում են ավելիէմոցիոնալ և պատկերավոր: Ձևավորվում է հարցերըճիշտ ձևակերպելու ունակություն:

Այս աշխատանքում կատարել եմ հետազոտականաշխատանք, արդյունքները ցույց են տվել, որհեքիաթի միջոցով իրոք զարգանում է երեխաներիստեղծագործական ունակությունները, հմտությունները, կապակցված խոսքը և զարգանումէ բառապաշարը: Երեխաները հեքիաթներ սիրով ենլսում: Հեքիաթների միջոցով կարելի էդաստիարակել երեխաների մեջ մարդկային բարձրարժեքներ, զարգացնել բառապաշարը, կապակցված խոսք ստեղծելու կարողությունները, երևակայությունը, ստեղծագործականկարողությունները:

Ցավոք մեր օրերում ծնողները այդքան էլ չենկարևորում հեքիաթների դերը և իրենց փոքրիկներիհամար հեքիաթներ չեն կարդում, իսկ հետագայումայդ բացը դրսևորվում է երեխայի վարքագծում:

​​​​​ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՑԱՆԿ

1. Ամիրջանյան Յու. Ա., Ա. Ս. Սահակյան, Մանկավարժություն,

«Մանկավարժ», 2005

2. Ղույումչյան Գ. Ե., Մանկավարժություն, Գիրք II, Երևան, 2005

3. Ռոդարի Ջ., Ստեղծագործական երևակայությանքերականություն, Երևան 1995

4. Գյուլամիրյան Ջ., Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա,Երևան, 2006

5. Նախաշավիղ գիտամեթոդական հանդես 1-2, Երևան, 2004

6. http://blog.armparents.com

7. https://impoqrik.am

2


Պատկերասրահ

Ֆիլտրեր

Գնահատումներ
0
Ընդհանուր՝ 0
5
0%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ